Գեղեցիկ շուրթեր` մասնագետներից - 8 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 8 » Գեղեցիկ շուրթեր` մասնագետներից
18:09
Գեղեցիկ շուրթեր` մասնագետներից

Միշտ էլ գեղեցիկ են համարվում գունեղ, արտահայտիչ, հյութեղ և թավշե շուրթերը: Այս ամենի համադրությունը ստանալն այնքան էլ հեշտ չէ, սակայն մեր բարձրակարգ մասնագետները քեզ կօգնեն:

Նախապատրաստումը

Շուրթերդ մաքրիր ատամի թաց խոզանակով (կամ շփիր շաքարի խորանարդիկով), որպեսզի թեփուկավոր հատվածները շերտազատվեն, այլապես շրթներկը կարող է հարթ չնստել:

Տեխնիկան

1. Բարակ շերտով մաքրող բալզամ քսիր և հինգ րոպե թող` ներծծվի: Անփայլ շրթներկերը հիմնականում փոշենման պիգմենտներից են պատրաստված: Եթե հիմնային խոնավացում չարվի, շուրթերը չորացած տեսք կունենան:

2. Շրթունքներիդ եզրերն ամբողջությամբ ընդգծիր շրթներկի գույնին համապատասխան մատիտով, հետո ներկիր միջին հատվածը. արդյունքում՝ շրթունքներդ կոկիկ տեսք կունենան:

3. Սովորական դիմափոշու մեջ թաթախված փոքրիկ վրձնով չորացրու շուրթերդ այնպես, որ մատիտի հետագիծը շեշտվի, իսկ փայլը` ներծծվի:

4. Այնուհետև քսիր անփայլ շրթներկը: Արագ ու կարճ վրձնահպումներով մեջտեղից դեպի յուրաքանչյուր շուրթիդ անկյունները ներկիր այնպես, որպեսզի շատ հաստ շերտ չստացվի:

5. Շրթունքի վրձնով հարթեցրու անկյունները և շրթներկը միահյուսիր մատիտի գծին: Հատուկ ուշադրություն դարձրու անկյուններին. սուր գիծն անբնական ու չափից դուրս արտահայտիչ է:



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1194 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.4/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar