Գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու միանգամից մի քանի հնարավորություն - 6 Սեպտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 6 » Գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու միանգամից մի քանի հնարավորություն
18:52
Գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու միանգամից մի քանի հնարավորություն

Ենթադրում եմ, որ բոլորս էլ հանդիպել ենք նրան- մի աղջկա, ով այնքան գեղեցիկ է, որ չենք համարձակվում մոտենալ նրան:
Իսկ ի՞նչ կլինի, եթե ամեն դեպքում ինչ-որ մեկը համարձակվի դա անել:Իսկ եթե այդ մեկը դու լինե՞ս ...
Հարցը նրանում է կայանում, որ ինչքան գեղեցիկ է լինում իգական սեռի ներկայացուցիչը, այնքան հավանականությունը մեծ է լինում, որ տղաները չեն համարձակվում նրա հետ խոսել:
Եվ այսպես Ձեզ եմ առաջարկում մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ Դու բոլորից առաջ կանցնես, ու կլինես առաջինը: Բացի այդ, դու կիմանաս, թե ինչպե՞ս և ինչի՞ մասին պետք է խոսել շատ հմայիչ աղջկա հետ:


  1. Հասկացիր, թե ե՞րբ է նա պատրաստ հաղորդակցվել քեզ հետ, և երբ ոչ
Շատ կարևոր է հասկանալ արդյո՞ք աղջիկը պատրաստ է քո հետ հաղորդակցվելու, թե՞ ոչ: Փախցնում է արդյո՞ք իր հայացքը, երբ նայում ես իր վրա: Արդյո՞ք նա քեզ վերևից է նայում:
Երբ դու կսկսես կռահել, թե ի՞նչ է նշանակում աղջկա այս կամ այն հայացքը, ապա քո հաջողությունը զգալիորեն կաճի: 

    2. Կռահիր, թե ինպիսին կլինի նրա արձագանքը

Աղջկա հետ խոսակցություն չսկսելու հիմնական պատճառներց մեկն այն է, որ մենք ուղղակի չգիտենք ինչպիսի արձագանք սպասել նրանից:
Եվ այսպես, ինչպիսի՞ պատասխան կարող է ստանալ մի տղա,  ով որոշել է հանգիստ, առանց նյարդայնանալու խոսել աղջկա հետ:
Այդպիսի տղաներին  աղջիկը առնվազն խոսելու հնարավորություն կտա, և շատ քչերը կոպիտ պատասխան կտան:
Եթե ամեն դեպքում աղջկանից կարժանանաս կոպիտ պատասխանի, ապա միշտ հիշիր, որ այս դեպքում խնդիրն իր մեջ է, ոչ թե քո:

       3.  Հաղթահարիր քո մեջ վախը


Տղաների մեծամասնության ծնկները սկսում են դողալ, երբ խոսքը գնում է գեղեցիկ կնոջ հետ ծանոթանալու մասին: Եթե ուզում ես վերածրագրավորել քո վարքագիծը, ապա գնա մի մարդաշատ տեղ, և պատկերացրու քեզ մի իրավիճակում, որ դու եկել ես այդտեղ գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու:
Եթե 1 օրվա ընթացքում դու ծանոթանաս 10, 20 և նույնիսկ 50 կնոջ հետ, ապա քո մոտ կգրանցվի բավականին  մեծ առաջընթաց:
Ընկերոջդ հետ գրազ արի, թե այսօր երեկոյան Ձեզնից ով, շատ կնոջ հետ կծանոթանա: Ամեն մի հաջողությամբ ավարտված ծանոթություն հաշվեք 5 միավոր: Եվ այսպես երեկոյի վերջում պարզ կդառնա, թե Ձեզնից ով է հաղթող ճանաչվում:
Եվ միայն այդ ժամանակ կհասկանաս, որ աղջկա հետ ծանոթանալը մեծ ջանք չի պահանջում, ինչպես դու առաջ մտածում էիր:


 

Դիտումներ: 1818 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar