Գալիս եմ ,Մա՜մ ջան... - 4 Օգոստոսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Օգսստոս » 4 » Գալիս եմ ,Մա՜մ ջան...
11:20
Գալիս եմ ,Մա՜մ ջան...

Գալիս եմ ,մա՜մ ջան, արդեն ճանապարհին եմ, ինքս խոսում եմ ինձ հետ, մտածում եմ այն մասին՝ սպասու՞մ են արդյոք տանը, թե ՞ ոչ: Հավատս չի գալիս, անցավ ևս մեկ փորձություն իմ կյանքից, պարտքս կատարեցի հայոց բանակում..Գալիս եմ ,մա՜մ ջան, որպեսզի միայն ուրախություն տեսնեմ աչքերումդ: Մամ ,չեմ ուզում հիշել արցունքներդ, երբ ճանապարհեցիր բանակ, բայց դա անցավ, մեր կյանքից անցավ ևս 2 տարի: Մամ ,գալիս եմ, որպեսզի մաքրեմ արցունքներդ, մեզ ոչինչ չի բաժանի: Մամ, հիմա ուզում եմ պատկերացնել այն պահը, երբ տուն եմ մտնելու և գրկելու քեզ: Կարոտել եմ քո բույրը և քո համբույրները մայրական, լսեմ քո լավ ու քաղցր խոսքերը և կարոտս առնեմ: Մամ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ դու ես իմ ծնողը, որ հենց քեզ եմ մամա ասում...Մամ ,չեմ թողնի, որ դու տխրես և ինձ միայն հուշերումդ սիրես, մա՜մ, էլ չեն կարողանա մեզ բաժանել..Քիչ մնաց..Մնաց մի քանի ժամ, որ զինվորդ տուն կգա և կգրկի քեզ..Իմ մամա, հավատա ՝քո զինվորը տուն կգա և համբույր կտա..Մամ ջան ,գալիս եմ, գալիս եմ քեզ մոտ և ոչ մի տեղ չեմ գնալու..Գալիս եմ ,Մա՜մ ջան...

Երկու տարի, թախծոտ աչքեր,

Երկու տարի, սպասող սրտեր,

Երկու տարի, մի ամբողջ դար,

Երկու տարի, կարոտ անմար:

Բանակում դու ծառայել,

Ու մեզ համար հերոս դարձել,

Մեր երկիրն ես դու պաշտպանել

Ավարտել ես, վերադարձել

Հոգիներս խինդով լցրել

Մի նոր ժպիտ մեզ պարգևել,

Հերոսաբար ես դու ծառայել,

Մենք անհամբեր քեզ ենք սպասել,

Բանակում քաջ ես դարձել,

Հերոսի կոչում ես ստացել,

Քո անունը բարձր պահել ,

Մենք էլ քեզնով հպարտացել:

/Հեղինակային/


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 867 | Ավելացրեց: Mar) | Թեգեր: Mar | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar