Galaxy S5-ը՝ Երեւանում - 2 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 2 » Galaxy S5-ը՝ Երեւանում
00:03
Galaxy S5-ը՝ Երեւանում

«Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչությունը այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի սպառողին ներկայացրեց Samsung-ի նոր՝ Samsung Galaxy S5 սմարթֆոնը: Հարավկորեական ընկերության նոր դրոշակակիրը «զինվել է» նոր հնարավորություններով, չնայած որ, իր նախորդի համեմատ ավելի է բարակել: Galaxy S5-ը հարավկորացի մասնագետների կողմից ստացել է 5,1 դյույմանոց մոնիտոր իր նախորդի 4,99-ի դիմաց: Մոնիտորի կետայնությունը մնացել է նույնը՝ 1,920x1,080, սակայն կիրառված նոր տեխնոլոգիայի արդյունքում պատկերն ավելի որակյալ է դարձել: Ու այս ամենի հետ մեկտեղ Galaxy S5-ը ծախսում է ավելի քիչ էներգիա, ինչը թերեւս Galaxy-ին նախընտրողների ամենահուզող հարցն է: Նորարարություն է գերխնայողական ռեժիմը, որի ակտիվացման դեպքում մարտկոցի 10 տոկոս լիցքավորվածությունը բավականացնում է 24 ժամ օգտագործելուն, բայց բնականաբար թույլ է տալիս օգտվել ոչ բոլոր ֆունկցիաներից: Բացի դրանից, Galaxy S5-ը պաշտպանված է փոշու ներթափանցումից եւ ջրակայուն է: Սմարթֆոնը կարող եք մինչեւ 1 մետր ընկղմել ջրի մեջ:  Galaxy S5-ը զինված է նաեւ նոր օգտակար ծրագերով, որոնք իսկապես անհրաժեշտ են դարձել հատկապես գրասենյակային աշխատողների եւ զբաղված ծնողների համար: Հեռախոսն ունի երեխայի լացի դեպքում զգուշացնող, սրտի աշխատանքը ստուգող սարք, առողջ ապրելակերպին նպաստող եւ այլ բազմաթիվ հավելածներ:  Galaxy S5-ի համաշխարհային շնորհանդես վերջերս է կայացել, եւ բազմաթիվ միջազգային  փորձագետներ արդեն հայտնել են իրենց կարծիքը Samsung-ի նոր արտադրանքի վերաբերյալ: Գաջեթների շուկայի միջազգային փորձագետներից Օուեն Վիլյամսը համեմատական անցկացնելով պրեմիում դասի սմարթֆոնների միջեւ՝ գրել է, թե «Samsung ավելի ու ավելի է հզորանում, եւ իր նոր դրոշակակիրով պաշարել է Apple-ին»: Ըստ նրա միակ բացասականն այն է, որ Samsung-ը սպառողին մետաղական պատյանով առաջարկ չի կատարել, սակայն «դա արդեն ճաշակի հարց է»:  «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը ներկայացնելով սմարթֆոնը տեղեկացրեց, որ «Samsung Electronics»  ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա:  «Նախնական գրանցում կատարելով  Samsung-ի պաշտոնական գործընկերների վաճառասրահներում,  ապրիլի 1-ից 10-ը, գրանցվողները կստանան նվեր S-View cover նորարարական պատյանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչեւ ապրիլի 18-ը ներառյալ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 649 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar