Ֆրանսուհիների նման էլեգանտ - 28 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 28 » Ֆրանսուհիների նման էլեգանտ
21:54
Ֆրանսուհիների նման էլեգանտ

Դժվար է ասել, թե քանի տասնամյակ է, ինչ ֆրանսիացի օրիորդները գեղեցկության և ոճի չափանիշ են: Հենց իրենց հետ է ասոցիացվում «շարմ» բառը, որն ունի ֆրանսիական ծագում: Բայց ինչու՞մ է իրենց գաղտնիքը:

Միգուցե այդ կանայք իսկապես ունեն գաղտնի գիտելիքներ գեղեցկության մասին: Ինչպե՞ս է նրանց հաջողվում միշտ բարեկազմ մնալ, լավ հագնված և հմայիչ լինել: Իրականում դա բավականին հեշտ է: Առաջին հերթին ֆրանսիացի կանայք միշտ փորձում են վայելել կյանքը: Այդ վայելքները շրջապատում են նաև մեզ, ուղղակի պետք է աշխատել դրանք նկատել: Առաջին կանոնն է՝ «բալանսավորել ամեն ինչ»: Չափավոր ուտել և ծանրաբեռնվել, մի խոսքով, ամեն ինչ չափավոր, դա է միակ ուղին դեպի բալանսավորումը և հավասարակշռությունը:


Ֆրանսուհին երբեք իրեն թույլ չի տա օգտագործել վնասակար և բարձր կալորիականություն ունեցող ուտելիք: Ֆրանսիական ասույթն ասում ՝ «հինգ վարկյան բերանում, ամբողջ կյանք ազդրերի վրա»:

Ավելի մեծ հաճույքով ֆրանսուհին կուտի իսկապես համեղ ուտելիք և պարտադիր չի, որ դա լինի դիետիկ: Սակայն համեղ ճաշից հետո նա չի նստի անգործ, այլ կօգտագործի փոքրիկ խորամանկություն. օրինակ`հայտնի է, որ սառը ջուրն ավելի շատ կալորիաներ է քայքայում, քան սենյակային ջերմաստիջանի ջուրը: Իսկ եթե նրա մեջ ավելացվի մի փոքր կիտրոնի հյութ, այն նաև շատ առողջարար կլինի:

Ֆրանսիացի կանայք աշխատում են միշտ հագնվել նորաձև և տեղին, տարիքին ու միջավայրին համպատասխան: Նրանք գիտեն, որ տարիները չեն կարող փչացնել  կանացի հմայքը, եթե  ունես ճաշակ և ոճ, հարգում և սիրում ես քեզ:

Ֆրանսուհիների գեղեցկության գլախավոր գաղտնիքներից է՝ « թեթև վերաբերմունքը կյանքին»: Այս կանայք գիտեն, որ երբեք ուշ չէ նոր պլաններ կազմել, ո’չ  30, ո’չ էլ 50 տարեկանում: Փայլ աչքերում, թեթև քայլվածք՝ ահա ֆրանսուհու ռոմանտիկ կերպարի գաղտնիքները:

Ինչպես տեսնում եք, ֆրանուհիների գեղեցկության գաղտնիքներին հեշտ է հետևել և դա սազում է  բոլոր կանանց:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1138 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar