Ֆուտբոլ - 28 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ֆուտբոլ
22:29
Ֆուտբոլ

Ֆուտբոլ (անգլերեն՝ Football- ոտքի գնդակ) - աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։


Խաղի կանոնները
Առավելագույն երկարությունը դաշտի պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը պետք է լինի 109,728 մ, գնդակի տրամագիծը 680-711 մմ, զանգվածը 396-453 գ: Դարպասի բարձրությունը 2,44 մ, լայնությունը 7,12 մ: Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին. Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի. Արգելվում է, բացի դարպասապահից, վերցնել գնդակը գետնից առանց որևէ պատճառի. Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա ` մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ. Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից` 45 րոպե: Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար:
Ֆուտբոլը խաղում են բնական կամ սինփետիկ խոտադաշտ ունեցող դաշտում: Խաղը ներառում է երկու երկրների հավաքականները` յուրաքանչյուրում 7 ից 11 մարդ: Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը: Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները: Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը - հակազդել մյուս թիմի հարձակվողներին: Կիսապաշտպաններ- գտնվում են մեջտեղում դաշտի, իրենց դերը - օգնություն պաշտպաններին, կամ հարձակվողներին, կախված խաղի իրավիճակից: Հարձակվողները են հիմնականում հակառակորդի կեսում դաշտի, առաջնային նպատակն - խփել գոլ:
Նպատակն է խաղի - գնդակ խփել հակառակորդի դարպաս, որքան հնարավոր է շատ, և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում: Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը:
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի: Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - երկու խաղակես, 15 րոպե յուրաքանչյուրը: Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ, յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող:
Խաղադաշտը
Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն բնական կամ սինթետիկ խոտածածկ հրապարակ է` առավելագույն երկարությունը դաշտի պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը պետք է լինի 109,728 մ: Իսկ պաշտոնական խաղերի համար` 100-110X69-75 մ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային ստադիոնը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, մինչև 150,000 հանդիսական:


Չելսիի ՖԱ-ի խաղադաշտը` 103 x 67 մ



Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը` 105x70 մ

Պատմական ակնարկ


Պատմաբաննները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ. թ. ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ` Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված էմ. թ. ա. 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները. գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի` յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերելՀուլիոս Կեսարի լեգեոներները։
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ` մ. թ. ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները` պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառաիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ. թ. ա. 206 թվականից մինչև մ. թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե` փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ` մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել ենՖլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները: Ֆուտբոլային առաջին ակումբը` , Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային ՖԵդերացիան` ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902-ին`Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900-ից: 1930-ից ֆուտբոլի աշխարհի, իսկ -ից` Եվրոպայի առաջնություններ, 1955-ից` Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960-ից` գավաթակիրների գավաթի, 1973-ից ՈւԵՖԱ գավաթի խաղարկություններ:
[խմբագրել]Ֆուտբոլը Հայաստանում
Հայկական Ֆուտբոլային առաջին խմբերը ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում: ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ականն թթ.: Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում: 1920-ին Երևանիանգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեք. պոլի թիմերի միջև: Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930-ին` Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերը: 1939-ից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954թթ`Դինամո, 1963-ից` Արարատ) իրավունք է ստացել համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին: Այն 1973 և 1975 թթ. նվաճել է ԽՍՀՄգավաթը:
[խմբագրել]Խաղացողներ
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող: Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացոցներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում: Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են`
 Դարպասապահ-պաշտպանում է դարպասը
 Պաշտպաններ-Խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին, և գործում են իրենց կիսադաշտում, լինում են
 Աջ պաշտպաններ-գործում են աջ թևում
 Ձախ կիսապաշտպաններ-գործում են ձախ թևում
 Կենտրոնական պաշտպաններ-գործում են կենտրոնում
 Ինչպես նաև կան ունիվերսալ պաշտպաններ, որոնք կարող են գործել բոլոր դիրքերում
 Կիսապաշտպաններ-Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակն է, կախված խաղից կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում, լինում են`
 Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են հարձակվողական ֆունկցիա
 Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են պաշտպանական ֆունկցիա
 Ունիվերսալ կիսապաշտպաններ-Կատարում են և պաշտպանական և հարձակվողական ֆունկցիաներ
 Հարձակվողներ-Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասը, գործում են հակառակորդի կիսադաշտում, լինում են`
 Կենտրոնական հարձակվողներ-Գործում են կենտրոնում, նպատակը գրավել հակառակորդի դարպասը
 Եզրային հարձակվողներ կամ վինգերներ-Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
 Հետ քաշված հարձակվողներ-Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 912 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 3.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 viko995 • 14:10, 29.12.2011
jvjhg xd xd
ComForm">
avatar