Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները դատի կտան բժիշկներին - 24 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 24 » Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները դատի կտան բժիշկներին
15:27
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները դատի կտան բժիշկներին

ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում բնակվող քրոջ որդին` Մանուկը: Թե ում են պատրաստվում նրանք դատի տալ` հիվանդանոցին, թե բժիշկներին, նա չնշեց: Բայց հարազատները վճռական են տրամադրված եւ ցանկանում են իմանալ երգչուհու մահվան պատճառը:  Այժմ հայ փաստաբանը զբաղված է համապատասխան փաստաթղթերի հավաքմամբ, երբ դրանք պատրաստ լինի, հայց կներկայացնեն: Իսկ թե ի՞նչ է պարզել դատաբժշկական փորձաքննությունը, Մանուկը նշեց, որ դա ամբողջությամբ պատրաստ չէ:  Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները չեն շտապում նրա մահվան մեջ մեղավորներ փնտրել կամ անուններ հրապարակել, քանի որ վստահ չեն եւ փաստացի ապացույցներ չունեն. «մեղավորներին կորոշի դատարանը»: Բայց նրանք իրենց զարմանքն են հայտնում, թե ինչպես կարող է լեղապարկի վիրահատության արդյունքում մարդը մահանալ, երբ նման վիրահատություններ անում են նույնիսկ ոչ զարգացած բժշկություն ունեցող երկրներում:Մանուկը պատմեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը  ընդհանրապես առողջական խնդիրներ չի ունեցել, «երբեւէ չի հիշում, որ դեղ խմած լինի»։ «Շատ առողջ է եղել, ինչ-որ ցավեր ուներ, ու այդ պատճառով գնաց հիվանդանոց, որ ստուգվի, քարեր են հայտնաբերել, հեռացրել են»,- ասաց նա` շեշտելով, որ Ֆլորա Մարտիրոսյանը վիրահատության գնացել է «իր ոտքով», սակայն վիրահատությունից հետո նորից ինչ-որ ցավեր է ունեցել եւ դիմել է հիվանդանոց, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ցավալի դեպքը:  Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանը վիրահատվել է «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում:   Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր: Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո վատացել էր նաեւ նրա ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը: Մանուկը տեղեկացրեց, որ նա շնչառական խնդիրներ ուներ, որոշ ժամանակ գտնվել է հիվանդանոցում, իսկ այժմ արդեն լավ է:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 823 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 4.8/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 rima • 13:01, 26.01.2013
shat lav sayta
xd xd xd 9 5 6 8 :8:
ComForm">
avatar