Firefox 31-ը պարզեցնում է նոր էջերում որոնումը - 25 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 25 » Firefox 31-ը պարզեցնում է նոր էջերում որոնումը
21:45
Firefox 31-ը պարզեցնում է նոր էջերում որոնումը

Mozilla ընկերությունը բացել է Firefox-ի ներբեռնման նոր՝ 31-րդ տարբերակը: Ամենից նշանակալից փոփոխությունը վերաբերում է նոր էջ բացելիս որոնման գործառույթի հետ: Հիմա օգտատերերը կարող են հարցում կատարել անմիջապես, առանց սլաքը դաշտի վրա բերելու: Firefox-ի Windows տարբերակը սովորել է բացել OGG- եւ PDF-ֆայլերը հենց բրաուզերի ներսում: Բացի այդ, Firefox 31-ը հիմա մեխանիկորեն սքանավորում է ներբեռնվող ֆայլերը՝ վնասակար կոդ հայտնաբերելու համար եւ, անհրաժեշտության դեպքում, արգելափակում է դրանք: Բրաուզերը, սակայն, մինչեւ հիմա չի կարողանում որոշել, արդյոք ներբեռնումը կատարվել է հենց օգտատիրոջ, թե կայքի կողմից: Vesti.ru-ի փոխանցմամբ, փոփոխություններ են կատարվել նաեւ բջջային տարբերակում: Firefox 31-ը հասանելի է Windows, OS X, Linux համակարգերի, ինչպես նաեւ Android բջջային պլատֆորմի համար:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 674 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar