1. Կինը, որ ազատազրկվեց ինչ-որ մեկին «բզելու» (poke) համար
ԱՄՆ-ի
 Թենեսի նահանգի բնակչուհի Շենոն Ջեքսոնը Ֆեյսբուքում «բզեց» իր ընկերներից
 մեկին՝ այդպիսով չկատարելով դատարանի պահանջը: Ըստ որոշման՝ Շենոնին 
արգելվում էր որևէ կերպ կապ հաստատել հայցվորի հետ:  Արդյունքում կինն 
ազատազրկվեց մեկ տարով, ինչպես նաև տուգանվեց $2500 դոլարով:
  
 
 
 
 
2. Երիտասարդն, ով ազատազրկվեց Ֆեյսբուքում Մարոկկոյի արքայազն ձևանալու համար
 
Մարոկկոյի
 կառավարությունը 2008-ին ձերբակալեց 26-ամյա Ֆուադ Մուրթադային, ով 
սոցցանցում ներկայացել էր՝ որպես Մարոկկոյի արքա Մուհամեդ 6-ի եղբայր:
 
 3. Շտապ օգնության աշխատակիցը , ով  4 տարով ազատազրկվեց սպանության տեսարանները Facebook-ում տեղադրելու համար

Մարկ
 Մուսարելլան սոցցանցում էր տեղադրել ծեծված ու խեղդած Քարոլայն Ուիմի 
նկարները, ինչի համար պարտադրվեց 200 ժամ ուղղիչ աշխատանքներ կատարել: Նա 
նաև զրկվեց իր լիցենզիայից:
4. Կինն, ով գլխատել էր մկանն ու տեսանյութը տեղադրել Ֆեյսբուքում

23-ամյա
 Նաոմի Անդերսոնը դանակով կտրել էր մկան գլուխը ու նկարահանել, թե ինչպես է
 այն մահանում 40 վրկ հետո: Արդյունքում՝ 180 ժամ ուղղիչ աշխատանքներ:
5. Երկու աղջնակներ, որոնք կոտրել էին իրենց համադասարանցու էջը Ֆեյսբուքում և պոռնո-նյութեր տեղադրել
 
 
11
 և 12 տարեկան ամերիկացի աղջնակները կոտրել էին իրենց համադասարանցի 
աղջիկներից մեկի էջը, տեղադրել այնտեղ պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ ու 
սեքսով զբաղվելու պատրաստակամություն հայտնող գրառումներ:
Փոքր
 չարագործները հաղորդագրություններ էին ուղարկել մի քանի տղաների ու 
հանդիպումներ նշանակել: Բացի ոստիկանությունից՝ գործին է խառնվել նաև 
դպրոցի ղեկավարությունը, որը , սակայն, ոչինչ չի ձեռնարկել, քանի որ դեպքը 
պատահել է դպրոցից դուրս և երեկոյան ժամերին:
Աղբյուրը՝ oddee.com: