Ֆեյսբուքի ճեղքվածքը թույլ է տվել ջնջել օտարների նկարները - 4 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 4 » Ֆեյսբուքի ճեղքվածքը թույլ է տվել ջնջել օտարների նկարները
00:25
Ֆեյսբուքի ճեղքվածքը թույլ է տվել ջնջել օտարների նկարները

Հնդիկ հաքեր Արուլ Կումարը Ֆեյսբուքում թերություն է հայտնաբերել, որը թույլ է տվել ցանկացած օգտատերի ցանկացած նկար ջնջել՝ առանց նրա իմացության:  Խոցելիությունը հայտնաբերվել է սոցիալական ցանցի տեխնիկական օգնության պորտալում: Պորտալը թույլ է տալիս հսկել որոշակի էջերի կամ դրանց պարունակության դեմ բողոքների կարգավիճակը, որոնց մասին հայտնում են օգտատերերը: Այն դեպքում, եթե Ֆեյսբուքը որոշել է չջնջել գրառումը, հայցորդը ստանում է հատուկ հղում, որի միջոցով նա կարող է նույն հայցով դիմել արդեն անմիջապես հեղինակին: Այդ հղումը թույլ է տալիս մեկ շարժման միջոցով ջնջել պարունակությունը: Եթե հղման մեջ մի քանի թիվ փոխվի, ապա հնարավոր կլինի ջնջել ցանկացած նկար, հաղորդում է «Ռուֆորմատորը»:  Արուլ Կումարը այս գործընթացը ցուցադրել է Մարկ Ցուկերբերգի նկարի օրինակով, սակայն վերջին գործողությունը չի իրականացրել, այն է՝ նկարը չի ջնջել: Սխալի հայտնաբերման համար Կումարին պարգեւատրել են 12500 դոլարով:  Վերջերս մեկ այլ հնդիկ հաքեր Հալիլ Շրիտեհը գտել էր խոցելիություն, որը թույլ է տալիս գրառումներ հրապարակել  ցանկացած օգտագործողի էջում: Սխալի ցուցադրման համար նա եւս օգտագործել է Մարկ Ցուկերբերգի էջը, սակայն ի տարբերություն գործընկերոջ, նա իրոք կոտրել է այն:  Հաքերը պատմել է Facebook-ի խոցելիության մասին՝ Ցուկերբերգի էջը կոտրելու միջոցով  Արդյունքում սոցցանցը հրաժարվել է Շրիտեհին պարգեւատրել հայտնաբերած խոցելիության դիմաց: Սակայն նա առանց պարգեւատրման չի մնացել. գումարը հավաքել են մյուս հաքերները՝ Kickstarter քրաուդֆանդինգի հարթակի օգնությամբ:  Ցուկերբերգի էջը կոտրած հաքերի համար 10 հազար դոլար են հանգանակել

 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 897 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar