Facebook-ը ներկորպորատիվ շփման ծառայություն է փորձարկում - 16 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Facebook-ը ներկորպորատիվ շփման ծառայություն է փորձարկում
20:43
Facebook-ը ներկորպորատիվ շփման ծառայություն է փորձարկում

Facebook սոցցանցը թեստային ռեժիմով ներկորպորատիվ շփման նոր ծառայություն է թողարկել՝ Facebook at Work-ը, գրում է Guardian-ը: Այն անձնական էջերից առանձին կլինի: Այժմ լրահոսի, խմբերի եւ հաղորդագրությունների փոխանակման աշխատանքային փորձարկում է ընթանում: Շատ ընկերություններ աշխատակիցներին արգելում են աշխատանքային ժամերին Facebook մտնել, բայց այժմ ընկերությունը փորձում է ծառայողական մասնագիտացված սոցցանց դառնալ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Սակայն ծառայությունն այժմ հասու է միայն «պիլոտային գործընկերներին» եւ աշխատում է ինչպես կայքում, այնպես էլ բջջային iOS եւ Android պլատֆորմներում: Ծառայությունը կարելի է օգտագործել մեկ կազմակերպության շրջանակում, աշխատակիցների տվյալները հասանելի չեն լինի արտաքին օգտատերերի համար:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 761 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar