Facebook-ը կրկնապատկել է շահույթը - 29 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Facebook-ը կրկնապատկել է շահույթը
21:47
Facebook-ը կրկնապատկել է շահույթը

Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցի՝ Facebook-ի, զուտ շահույթը 2014-ի տվյալներով կազմել է 2,94 մլրդ դոլար, որը 96 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: Facebook-ի հասույթը 2014-ին աճել է 58 տոկոսով՝ հասնելով 12,47 մլրդ դոլարի: Facebook-ի շահույթը 2014-ի 4-րդ եռամսյակում աճել է 34 տոկոսով հասնելով 701 մլն դոլարի: Հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության հասույթը աճել է 49 տոկոսով՝ հասնելով 3,85 մլրդ դոլարի: Եամսյակային հասույթի մեծ մասը (93 տոկոս) ավանդաբար գալիս է գովազդից, մնացած մասը Facebook-ը ստացել է հավելվածներում ապրանքների վաճառքից ստացվող վարձավճարներից: Ամեն ամիս մոտ 1,19 մլրդ օգտատերեր են այցելում Facebook բջջային հավելվածներից, որը կազմում է ընդհանուր ամենամսյա ակտիվության 86 տոկոսը: Բջջային լսարանի ցուցանիշը Facebook-ում նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 25 տոկոսով: Ամեն օր Facebook սոցիալական ցանց է այցելում մոտ 745 մլն մարդ: Այս ցուցանիշը 2014-ին աճել է 34 տոկոսով:


 Նյութի աղբյուր՝ News.am

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 831 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar