Facebook-ը հաջորդ շաբաթ կգործարկի վիդեոչաթ - 3 Հուլիսի 2011 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 3 » Facebook-ը հաջորդ շաբաթ կգործարկի վիդեոչաթ
20:32
Facebook-ը հաջորդ շաբաթ կգործարկի վիդեոչաթ

Երեկ տեղեկություններ տարածվեցին այն
մասին, որ Facebook-ը պատրաստվում է «հիանալի» ծառայություն թողարկել.
պարզվում է՝ խոսքը վիդեոչաթի մասին է: Mashable տեխնոբլոգը գրում է, որ նոր
ծառայությունը սոցցանցում կապահովի Skype ընկերությունը:


Հիշեցնենք, որ Facebook-ն ու Skype-ն արդեն կես տարի է, ինչ
համագործակցում են. Skype-ի 5-րդ տարբերակը ինտեգրվել է սոցցանցին ու թույլ
է տալիս օգտագործողներին տեսնել Facebook-յան լրահոսը և օգտվել սոցցանցի
մի շարք ֆունկցիաներից:



Թե ինչպես կաշխատի նոր ծառայությունը, կպահանջվի արդյոք առանձին փլագինի
տեղադրում ու հասանելի կլինեն խմբային տեսազանգերը, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ վերջերս գործարկված Google+ սոցցանցն ապահովում է Google+
Hangouts խմբային տեսազանգերի հնարավորություն:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1110 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar