Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին - 24 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 24 » Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին
23:18
Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին

Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը:

Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում:
Այսպես, օրինակ՝ «movies», «music», «photography», «programming», «cars», «cooking» կամ «science» որոնելու դեպքում առաջին հերթին ցուցադրվում են Google+-ում նման բովանդակությամբ հղումները: Նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը գրանցված չէ այդ սոցցանցում:

Իսկ հայտնի ընկերությունների անունները որոնելիս, օրինակ՝ «The New York Times», «Martha Stewart» կամ «AT&T», դրանց պաշտոնական կայքերի փոխարեն առաջինը ցուցադրվում են կրկին Google+-ի էջերը:
Սկրիպտն ու դրա օգտագործման ուղեցույցը տեղադրված են focusontheuser.org կայքում:



 

Դիտումներ: 692 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar