Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է թողարկել Buffy սմարթֆոնը:Ինչպես հայտնում է All Things Digital՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, սարքը սոցցանցի համար պատրաստելու է HTC ընկերությունը: Սմարթֆոն արտադրելու հարցում գործընկերոջ ընտրությունը Facebook կատարել է վերջերս: Վերանայվել է նաև Samsung-ի հետ համագործակցության տարբերակը: HTC-ը արդեն Facebook ծառաություններում տեղադրում է իր սարքերը. Այսպես՝ որոշ մոդելներում (օրինակ՝ HTC Salsa и HTC ChaCha) կա Facebook սոցցանցի հասանելիության կոճակ:Հայտնի է, որ « Facebook սմարթֆոնը» աշխատելու է Android օպերացիոն համակարգի հիման վրա: Նրա առանձնահատկություններից մեկը հավելվածների թողարկման ժամանակ HTML5-ի առկայությունն է: Թե ինչպիսի ծրագրեր են տեղադրվելու սարքի հիշողության մեջ՝ դեռ հայտնի չէ: Սարքի թողարկման ժամկետները նույնպես չեն նշվում, սակայն սպասվում է, որ այն տեղի է ունենալու մեկուկես տարի հետո:All Things Digital տեղեկատուի տվյալների համաձայն` Facebook-ի կողմից HTC-ի հետ համատեղ նախագծում պատասխանատու է Բրեդ Թեյլորը` սոցցանցի տեխնիկական տնօրենը: Facebook-ի ղեկավարությունը պաշտոնապես ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է սմարթֆոնի ստեղծման փաստը: