Facebook-ը պոռնովիրուսի հարձակմանն է ենթարկվում - 17 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 17 » Facebook-ը պոռնովիրուսի հարձակմանն է ենթարկվում
20:49
Facebook-ը պոռնովիրուսի հարձակմանն է ենթարկվում

Հաքերները Facebook սոցիալական ցանցում վիրուս են գործարկել, որը օգտագործողի էջում արգելված բովանդակությամբ պոռնոգրաֆիական նյութեր է ավելացնում, հայտնում է MIGnews.com-ը:

Ըստ աղբյուրի` արդեն մի քանի միլիոն օգտվողներ բողոքներ են հղել Facebook-ի գլխավոր խորհրդին` իրենց էջերում պոռնոգրաֆիական պատկերներ հայտնաբերելով:

Սխեման, որով գործում են հաքերները շատ պարզ է. բավական է օգտվողը սեղմի հայտնի մարդկանց լուսանկարների վրա` նրանց կյանքի մասին նոր բան իմանալու նպատակով: Դրանից հետո օգտվողն արդեն ի վիճակի չի լինում կասեցնել պոռնոգրաֆիական եւ բռնություն ներկայացնող պատկերների հոսքը: Ընդ որում, թակարդն ընկած օգտվողից վիրուսն անմիջապես փոխանցվում է նրա բոլոր ընկերներին:

Ըստ պաշտոնական տվյալների` Facebook սոցցանցը օրական մինչեւ 600 000 հաքերական հարձակումների է ենթարկվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է գործել այս հերթական հարձակումը, սակայն Anonymous խմբավորումը ավելի վաղ սպառնացել էր հարձակվել Facebook-ի վրա:



 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 859 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar