ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2012»Մարտ»8 » Facebook-ը մեկնաբանել է այսօրվա սոցցանցի խափանումը
16:03
Facebook-ը մեկնաբանել է այսօրվա սոցցանցի խափանումը
Facebook սոցցանցը բացատրել է այսօր առավոտյան տեղի ունեցած խափանումների պատճառը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:«Խնդիրը լուծվել է, և բոլոր օգտտերերի համար Facebook-ը դարձյալ հասանելի կլինի»,- մեջբերում է գործակալությունը սոցցանցի ներկայացուցչին: Ընդ որում, խափանման պատճառների մասին որևէ մեկնաբանություն չի տրվել:Հիշեցնենք. այսօր առավոտյան Եվրոպայի մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի ֆեյսբուքյան օգտատերերի մոտ խնդիրներ են առաջացել սոցցանցի էջ մուտք գործելիս: Ընդ որում, չի աշխատել նաև Facebook-ի բջջային տարբերակը:Երկու ժամ անց խնդիրը կարգավորվել է: Որոշ ենթադրություններով՝ սոցցանցի վրա հարձակում են գործել Anonymous խմբի ցանցահենները: Սակայն վերջինիս ներկայացուցիչները Twitter-ի իրենց բլոգում հայտարարել են, որ իրենք որևէ կապ չունեն դրա հետ: