Facebook սոցիալական ցանցն աշխատում է ինքնասպանության մասին մտածող մարդկանց օգնության ծրագրի բարելավման վրա: Անցյալ
տարվա դեկտեմբերին Facebook-ը մարդկանց ինքնասպանությունների կանխման
Ազգային դաշինք հասարակական կազմակերպության հետ համատեղ թողարկել է
ինքնասպանությունների կանխման հատուկ ծրագիր,- հաղորդում է Mignews-ը՝
վկայակոչելով ABC հեռուստատեսությանը: Ծրագիրը հնարավորություն է
տալիս ԱՄՆ-ում և Կանադայում սոցիալական ցանցերից օգտվողներին հայտնել
իրենց ընկերների ինքնասպանության մտքերի մասին, որից հետո ինքնասպանության
պոտենցիալ զոհին հաղորդագրություն է գալիս՝ ինքնասպանությունների կանխման
Ազգային թեժ գիծ զահգահարելու կամ էլ ճգնաժամային կառավարման մասնագետի հետ
օնլայն զրույց սկսելու կոչով: Հաճախ ինքնասպանություն գործել ցանկացողներն այդ մասին հաղորդագրություն են թողնում Facebook-ում: Սոցիալական ցանցը հաշվարկել է ավելի քան 850 մլն գրանցված: