Facebook-ը կկորցնի օգտատերերի 80%-ին. հետազոտություն - 22 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 22 » Facebook-ը կկորցնի օգտատերերի 80%-ին. հետազոտություն
19:20
Facebook-ը կկորցնի օգտատերերի 80%-ին. հետազոտություն

Facebook սոցցանցի աճը ի վերջո կարող է կանգնել, ինչպես վարակիչ հիվանդությունը, որն արագ տարածվում ու հանկարծակի կանգ է առնում: Այս մասին նշել են Պրինստոնի համալսարանի հետազոտողները, ովքեր սոցիալական ցանցի կյանքի շրջապտույտը ներկայացնելու համար  որպես մոդել օգտագործում են հիվանդությունների զարգացումը:  Հիվանդությունների մոդելներն օգտագործվել են մասսայական փոխառումն ու յուրացումը հասկանալու ու դրան հաջորդող պայքարը առցանց սոցիալական ցանցերի դեմ նկարագրելու համար, այս մասին հայտնել են Պրինստոնի մեխանիկայի ու օդային ճարտարագիտության բաժնի գիտնականները` հունվարի 17-ին հրապարակված հետազոտության մեջ: Հետազոտությունը դեռևս չի վերանայվել ու քննարկվել այլ գիտնականների կողմից: Հիվանդությունների տարածման ավանդական մոդելներն օգտագործելով՝ գիտնականները ենթադրել են, որ «ապաքինման» համար անհրաժեշտ է շփման մեջ մտնել չվարակված անդամների հետ (ինչպես այս դեպքում, Facebook չօգտագործող մարդու հետ շփումը) ու կանխատեսում են, որ Facebook-ի օգտատերերը շուտով կսկսեն դադարել կայքից օգտվելը, որի արդյունքում այն կկորցնի իր օգտատերերի 80%-ին, երբ հասնի իր ակտիվության գագաթնակետին՝ մոտավորապես 2015-2017թթ.: Facebook-ի օգտատերերը կկորցնեն իրենց հետաքրքրությունը Facebook-ի նկատմամբ, երբ նրանց ընկերները սկսեն կորցնել իրենց հետաքրքրությունը (եթե, իհարկե, գիտնականների կողմից արված այս հետազոտությունը համապատասխանում է իրականությանը): Հետազոտության մեջ նշվում է, որ գաղափարները հիվանդության վարակի նման տարածվում են մարդկանց մեջ, մինչև ի վերջո մեռնում են: Այդ երևույթը հաջողությամբ բացատրվել ու ներկայացվել է համաճարակաբանության մոդելներով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 612 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar