Facebook-ը գործարկում է ինքնասպանությունները կանխարգելող ծրագիր - 14 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 14 » Facebook-ը գործարկում է ինքնասպանությունները կանխարգելող ծրագիր
13:47
Facebook-ը գործարկում է ինքնասպանությունները կանխարգելող ծրագիր

Ֆեյսբուք սոցցանցը գործարկում է մի ծրագիր, որը նախատեսված է ինքնասպանության շեմին հայտնված մարդկանց օգնելու համար: Հաղորդում է Associated Press-ը:

Ծրագիրը թույլ կտա ակնթարթորեն (չաթով) կապվել ԱՄՆ-ի Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գծի մասնագետների հետ: Բացի այդ՝ սոցցանցի օգտագործողները կկարողանան հայտնել մասնագետներին իրենց ընկերների սուիցիդալ մտքերի մասին: Օգտագործողներին կուղարկվեն էլ. նամակներ՝ թեժ գծից օգտվելու կամ անմիջապես չաթով զրուցելու առաջարկով:

Շատ հաճախ ինքնասպանության պատրաստվող մարդիկ կիսվում են իրենց մտքերով Ֆեյսբուքում: The Washington Post-ը գրում է, որ մի քանի օր առաջ ամերիկացի օգտագործողներից մեկը սոցցանցում գրել է ինքնասպանության մտադրություն ունենալու մասին: Ինչպես պարզվել է հետո, նա սպանել է կնոջը, հարազատներին, այնուհետև վերջ տվել իր կյանքին:

Նշենք, որ Google-ը,  Yahoo-ն և նույնիսկ Yandex-ն «ինքնասպանություն» բառը որոնելու դեպքում ցուցադրում են այդպիսի մտքերը կանխարգելող կայքերի հասցեներ:


 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 714 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar