ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2012»Հուլիս»5 » Facebook-ում նույնասեռ ամուսնությունները նշելու պատկերակներ են հայտնվել
21:29
Facebook-ում նույնասեռ ամուսնությունները նշելու պատկերակներ են հայտնվել
Facebook սոցցանցում նույնասեռ ամուսնությունները նշելու հատուկ պատկերակներ են հայտնվել: Սոցցանցի նոր գործառույթը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերին թույլ է տալիս «Քրոնիկոնում» ավելի հստակ նշել հարաբերությունների բնույթը: Ինչպես հայտնում է rusnovosti.ru-ն, այդ նոր հնարավորությունն առաջինը բլոգերներն են նկատել, երբ կայքի համահիմնադիրներից Քրիս Հյուզը նշել է իր զուգընկեր Շոն Էլդրիջի հետ ամուսնությունը: Ամուսնության մասին հրապարակումը համադրված է եղել երկու «փեսացուների» պատկերակով: Facebook-ն առաջին անգամը չէ, որ աջակցում է նույնասեռ ամուսնություններին նոր գործառույթների միջոցով: Նախորդ տարվա փետրվարին սոցցանցը «ընտանեկան դրության» տարբերակներում մի շարք երկրների համար ավելացրել էր «քաղաքացիական ամուսնություն» եւ «ընտանեկան համակեցություն», ինչն արժանացել էր սեռական փոքրամասնությունների բուռն հավանությանը: