Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար - 8 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 03.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 8 » Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար
13:34
Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար

Ֆեյսբուք սոցցանցի պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline-ը, որը ներկայացնում է օգտագործողի ակտիվությունն ըստ ժամանակագրական հերթականության, արդեն մասսայական ակտիվացման փուլում է, հաղորդում է Ֆեյսբուքի պաշտոնական բլոգը:

Առաջին հերթին այն կակտիվանա Նոր Զելանդիայի օգտագործողների շրջանում: Timeline-ը թույլ կտա առանց օգտագործողի էջն անվերջ թերթելու միանգամից տեսնել մեկ ամիս, տարի կամ նույնիսկ տարիներ առաջ նրա ցուցաբերած ակտիվությունը:

Օգտագործողները հնարավորություն կունենան «լրացնել իրենց անցյալը»՝ հրապարակելով նկարներ կամ տեսահոլովակներ ու նշելով դրանց ամսաթիվը:

Թեև այս նոր ֆորմատը ներկայացվել է մի քանի ամիս առաջ, այն դեռ հասանելի էր միայն մշակողներին:

Թե երբ Timeline-ը կակտիվանա հայաստանյան օգտագործողների համար, դեռևս հայտնի չէ

PC NEWS

 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 783 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar