Facebook-ն օգտատերերին նրանց հարազատներից լավ է հասկանում - 14 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » Facebook-ն օգտատերերին նրանց հարազատներից լավ է հասկանում
13:28
Facebook-ն օգտատերերին նրանց հարազատներից լավ է հասկանում

Facebook սոցցանցը օգտատերերին նրանց հարազատներից լավ է հասկանում, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի եւ Սթենֆորդի համալսարանների ուսումնասիրությունները: Մասնագետնեը վերլուծել են 17 հազար կամավորների գործողությունները: Առաջին հերթին նրանք ուսումնասիրել են, թե ինչ էջեր են հավանել օգտատերերը: Բացի այդ, կամավորները պատասխանել են հոգեբանների ստեղծած անձնական հարցաշարին: Այնուհետ օգտատերերը ընկերներին եւ բարեկամներին առաջարկել են մասնակցել թեստին եւ որոշել փորձարկվողների հոգեբանական գծերը: Դրանից հետո ուսումնասիրողները համեմատել են մարդկանց եւ մեքենայի տված գնահատականներն ու պարզել, որ բավարար տեղեկատվական ծավալի դեպքում համակարգչային մոդելը ավելի լավ է կատարում առաջադրանքը, քան օգտատերերի եղբայրները, քույրերը, ծնողները, անգամ՝ զուգընկերները, գրում է Gazeta-ն: Ուսումնասիրության համահեղինակ Դեյվիդ Սթիլվելը՝ Քեմբրիջի համալսարանից, նշել է, որ հոլիվուդյան «Նա» ֆիլմի սյուժեն, որտեղ հերոսը սիրահարվում է արհեստական ինտելեկտով օպերացիոն համակարգին, անհնարին է: Facebook –ում զերծ են մնացել մեկնաբանություններից:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 774 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar