Facebook-ի նոր մրցակիցը Մարկ Ցուկերբերգի քույրն է - 23 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23 » Facebook-ի նոր մրցակիցը Մարկ Ցուկերբերգի քույրն է
10:53
Facebook-ի նոր մրցակիցը Մարկ Ցուկերբերգի քույրն է

Օ՜ֆ, աման էս էր մեզ պակաս… Պարզվում է, էս արտասահմանցիներն էլ  մեր հայերի նման են` տեսնում են մեկը մի բան է բացում, բոլորը սկսում են բացել: Բայց ախր ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ իրենք կարող են լինել Մարկ Ցուկերբերգ… այս անգամ սոցկայք բացելու ցանկություն է հայտնել Մարկ Ցուկերբերգի քույրը` Ռենդի Ցուկերբերգը: Նա ևս որոշել է մրցակցել Մարկ Ցուկերբերգի ստեղծած Facebook սոցիալական ցանցի հետ, հիշեցնեմ, որ Ռենդին երկար ժամանակ եղել է facebook սոցիալական կայքի մարկեթինգի գծով տնօրենը: Վերջերս նա հայտարարաել է իր` facebook-ից հեռանալու մասին: Ամենաերիտասարդ միլարդատիրոջ քույրը, ով վեց տարի աշխատել է եղբոր մոտ, այժմ ցանկանում է բացել իր սոցկայքը, ավելին` ցանկանում է լինել իր եղբոր «երեխայի» գլխավոր մրցակիցը:Աշխատակիցներին ուղղված նամակում Ռենդին գրում է. «Ես երկար տարիներ եմ վատնել facebook-ի զարգացման և ծաղկման մեջ: Մենք հասել ենք սոցիալական մեդիայում մեծ առաջընթացի, բայց դեռևս շատ բաներ կա, որ կարելի է անել այս ոլորտում: Ես կարծում եմ , որ ինձ համար ամենահարմար ժամանակն է հեռանալ facebook-ից: Կորպորացիայի ղեկավարությունը արդեն հաստատել է Ռենդիի հեռացման մասինինֆորմացիան: «Մենք հաստատում ենք, որ Ռենդին լքում է facebook-ն որպեսզի հիմնի իր սեփական ընկերությունը: Մենք շնորհակալ ենք նրան այն ամենի համար, ինչ նա արել է ընկերության համար»,- նշվում է facebook-ի ադմինիստրացիայի պաշտոնական հայտարարությունում: Այնուամենայնիվ Ռենդիի եղբայր Մարկ Ցուկերբերգը չի մեկաբանել քրոջ որոշումը: Ինչպիսի ֆորմատով կլինի Ռենդիի սոցկայքը դեռ չի հայտարարվում, բայց Ռենդին հասցրել է իր «փոքրիկ աղջկա» համար նախնական անուն որոշել: Նոր սոցցանցը կանվանվի RtoZ և կգործի շատ կարճ ժամանակահատվածում:Հ.Գ. Եթե նկատեցիք, նոր սոցկայքի անունը ապա այն ավելի շատ ուղղված է Ցուկերբերգին, եթե բացենք տառերը` կստացվի` Ռենդին ընդդեմ Ցուկերբերգի: Շատ հետաքրքիր է, սա PR է, թե իրոք ինչ-որ բան է տեղի ունեցել քրոջ ու եղբոր հարաբերություններում: Դե ինչ, սպասենք ու տեսնենք հետագա զարգացումներին, եթե, իհարկե, կլինեն դրանք:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 890 | Ավելացրեց: MadRidiSta | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar