
Եվրոպան աշխարհի 6 աշխարհամասերից մեկն է: Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է:Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են: Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը Վատիկանն է։Եվրոպայի մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի և այլն:Եվրոպական անտառներում ապրում են զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ և այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչունները ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ: Այստեղ ապրում են նաև զանազան կենդանիներ, մասնավորապես` աղվես, սկյուռ, գայլ, արջ, նապաստակ և այլն։Եվրոպայում կան ավելի քան 30 պետություն։։ Նախկին ՍՍՀՄ-ի արևմտյան մասը նույնպես գտնվում է Եվրոպայում։ Եվրոպայում են նաև կապիտալիստական մի շարք խոշոր պետություններ, օրինակ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան։