«Եվրատեսիլը» կրկեսից - 26 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 26 » «Եվրատեսիլը» կրկեսից
15:16
«Եվրատեսիլը» կրկեսից

Այսօր մեր հեռուստատեսությունը զբաղվում է "Եվրատեսիլ” չգնալու պատճառները արդարեցնելու գործով: Ինչեր ասես, որ չի արվում, նույնիսկ Հանրային հեռուստատեսությանը մրցակից համարվող "Արմենիա” հեռուստաընկերությունը ծրագիր է նկարում, որտեղ հրավիրվում են միայն չգնալու կողմնակից արվեստի` կարեւոր չի լավ, թե վատ, ներկայացուցիչները:

Մոնտաժի արդյունքում հաղորդումից դուրս են մնում "Դորիանս” խմբի պրոդյուսերի տեղին նկատառումները գնալու հետ կապված, ինչպես նաեւ դահլիճից հնչած շատ ու շատ գնալուն կողմ արտահայտված մտքեր: Հիմնականում ուզում եմ նշել լրագրողներից մեկի խոսքերը, որն ասաց. գնալը բոյկոտելու կոչ անող նամակը հեռուստատեսության կողմից հրապարակվել է ավելի շուտ քան երգիչների մեծ մասն այդ մասին իմացել են: Ինձ համար նորություն չէ պրոպագանդա եւ հեռուստատեսություն բառերը: Ուղղակի, ուզում եմ հասկանալ, թե ինչի համար է այս կրկեսը: Կարծում եմ այն պատճառով, որ Հանրային հեռուստատեսությունը երբեք չի վայելել հանրության վստահությունը առավել ևս երբեք չի ներկյացրել հանրության կարծիքը:

  Ինչ վերաբերվում է «Արմենիա» հեռուստաընկերությանը հաճաղ դիտելիս թե ալիքի որոշ ծրագրեր, թե հիմնական լրատվական մասը հիշում եմ «Կոմեդի քլաբի» «Севкавтв» որը սկսվում է հետեվյալ արտահայտությամբ: «Мы начинаем наши новсти ровно на 5 минут позже новостей основного канала, иначе у нас не было бы новостей»: Չեմ կարող չնշել այն ֆաշիստական մթնոլորտը որը տիրում եր դահլիճում ադերբեջանցիների նկատմամբ, որը, միգուցե, տեղին կլիներ, եթե ամեն երկրորդ բառում կարծիք հայտնողները չշեշտեին, որ մենք խաղաղասեր ենք եւ հանդուրժող: Մի խոսքով, դիմում եմ այն մարդուն, ով որոշում է կայացնում: Մասնակցելու է արդյոք Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Ունեցեք համարձակություն հայտարարել, որ մենք չենք մասնակցում գալիք «Եվրատեսիլին»Կարիգ չկա նման հայտարարություն անելու համար շահարկել տարեկան տասնյակ սպանված հայ զինվորներից վերջինի մահը, ստիպել մշտապես անտարբեր երգիչ երգչուհիներին ստորագրել նամակներ եւ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին ատելություն սերմանելու մեջ` միաժամանակ ինչ-որ «Եվրատեսիլի» պատճառով ատելություն սերմանել ադրբեջանցիների նկատմամբ: Վերջացրեք այս կրկեսը:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1264 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.7/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar