«Եվրատեսիլին» ուղարկում են դեղագործական արմատներով կոմիկի - 9 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 9 » «Եվրատեսիլին» ուղարկում են դեղագործական արմատներով կոմիկի
18:21
«Եվրատեսիլին» ուղարկում են դեղագործական արմատներով կոմիկի

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ն: Այս տարի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում՝ «Միացիր մեզ» խորագրով:  Արդեն մի քանի օր է՝ Facebook-ում քննարկվում է, թե ճիշտ էր արդյոք Արամ Mp3-ի ընտրությունը: Մի մասը կարծում է, որ պետք էր պրոֆեսիոնալ երգչի ուղարկել, մյուս մասը, ընդհակառակը, «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ չդիտարկելով, կարծում է, որ ճիշտ են Արամ Mp3-ի ընտրության հարցում, քանի որ նա միաժամանակ նաև տաղանդավոր է, կկարողանա բեմում աչքի ընկնել իր յուրահատկությամբ:  Երաժշտագետ Գիսանե Պալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հարգում է Արամ Mp3-ին, կարծում, որ նրա հումորը, ճաշակը, գումարվելով որպես երգչի՝ նրա ունակություններին, նոր գույն պետք է հաղորդի:  «Համենայնդեպս, ես շատ ուրախ եմ, որ ինքը պետք է գնա և ողջունում եմ: Այստեղ կարևորը պրոֆեսիոնալ կրթություն ստացած երգիչը չէ, որ պետք է գնա, այլ այն մարդը, որին իսկապես սիրում են, որը ունի գույն, ասելիք, որը իսկապես կարող է լավ ներկայացնել երկիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև Արամ Mp3-ն չունի պրոֆեսիոնալ մասնագիտական կրթություն, բայց շատերից, ովքեր ունեն պրոֆեսիոնալ մասնագիտական կրթություն, շատ ավելի պրոֆեսիոնալ է: Նրա խոսքով, Արամ Mp3-ն իր գործը բեմի վրա պրոֆեսիոնալ է անում, և կարևոր չէ, դիպլոմը դարակում դրված է, թե ոչ:  «Եվրատեսիլը», երաժշտագետի դիտարկմամբ, ընդամենը հետաքրքրություն առաջացնող շոու է, որտեղ չհաղթելու դեպքում ողբեգություն չպետք է ապրել, ինչպես նաև առանձնահատուկ հպարտություն չպետք է լինի, եթե ինչ-որ տեղ գրավենք: Սա, ըստ նրա, քաղաքական ենթատեքստ ունեցող, միգուցե անկանխատեսելի մրցույթ է: Գիսանե Պալյանն առանձնապես չի հետևում մրցույթին, սակայն այս տարիներին նրա հավանած մի քանի կատարում որևէ տեղ չեն զբաղեցրել: «Անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով են ընտրվում, և մեկ-մեկ նոնսենսի է հասնում, թե ինչպիսի մասնակիցներ են առաջին տեղերը զբաղեցնում: Այնպես որ, դա լուրջ չի կարող լինել»,- ասաց նա: Նրա խոսքով՝ բոլորը խոսում են առաջին տեղերը զբաղեցրած լինելու մասին, որը ֆինանսական ռեսուրսների հետ է կապված:  «Ինձ համար այդ մրցույթը հետաքրքիր չէ, որովհետև մարդիկ նստում են մտածում՝ ինչ անենք, որ հիթ լինի, որ ավելի շատ քվեարկեն: Ես ամեն տարի ասում եմ, որ պետք է մենք ներկայանանք լավ երգով և լավ մասնակցով, իսկ թե կքվեարկեն կամ ոչ, այնքան անկանխատեսելի է, որ չի կարելի դրա մասին մտածել, ուղղակի պետք է լավ ներկայացնել մեր երկիրը բոլոր ասպարեզներում»,- ասաց Գիսանե Պալյանը:  «Եվրատեսիլը» երգիչների մրցույթ չէ, այլ երգի, և մինչև հիմա Գիսանե Պալյանը Հայաստանը ներկայացնող ոչ մի երգի հավանություն չի տվել, ինչը պայմանավորում է մի քանի հանգամանքներով. նախ որովհետև մտածում են՝ քանի որ պետք է հայեր քվեարկեն, այնպես լինի, որ հայկական տարր լինի, մինչդեռ երաժշտագետը պնդում է, որ երգը այնպիսին պետք է լինի, որ քվեարկեն այլ երկրներ, ոչ միայն հայերը, քանի որ հայերը այսպես թե այնպես կարող են քվեարկել, և կարելի է շատ գեղեցիկ երգով և շատ հասարակ համարով ներկայանալ և տասնյակում հայտնվել. «Մենք էդպիսի երգ, իմ կարծիքով, դեռ չենք ուղարկել: Բացի այդ, մեր կողմից բազմաթիվ երգիչներ են գնացել, որոնք ունեցել են պրոֆեսիոնալ կրթություն, ի՞նչ են անում պրոֆեսիոնալ երգիչները, որոնք ունեն դիպլոմներ՝ իննսուն տոկոսը լսում են ռաբիս երաժշտություն՝ հաշվի չառնելով ոչ մի կրթություն: Համենայնդեպս, մտածում եմ՝ Արամը ինչ-որ յուրահատուկ բան անպայման կմտածի, քանի որ ինքը ոչ ստանդարտ արվեստագետ է, և հուսամ չի մտածի թվաբանական հաշվակներով, թե ինչին ինչքան կքվեարկեն, այլ իսկապես կանի այն, ինչն ինքը կարող է լավ անել»:  Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին խուսափեց փոփ երաժշտության մասին որևէ կարծիք հայտնել, քանի որ այն ոչ թե մշակութային, այլ ենթամշակութային երևույթ է: Սակայն նա տրամաբանական է համարում այն, որ ընտրեցին, իր իսկ խոսքով, դեղագործին, որը նաև հումորիստ է, որը նաև երգում է: «Եվրատեսիլը», նրա խոսքով, հայտնի է որպես հաշմանդամների մրցույթ, այնտեղ և տրանսսեքսուալ, և արվամոլ կտեսնեք: Այսինքն՝ նրա խոսքով, սա մի այնպիսի տեղ է, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մարդկային բազմազանության այդ տեսակ դրսևորումների: Արամ Mp3-ի ընտրությունը, նրա խոսքով, վկայում է այն մասին, որ ներքին ռեսուրսը ամբողջովին վերջացել է, կոպիտ ասած՝ ռեստորանային դաստայից չունեն ուղարկելու, դրա համար հիմա ուղարկում են դեղագործների:  «Իրականում սա բարձր չափանիշներով առաջնորդվող մրցույթ չէ, անհասկանալի են չափանիշները, որովհետև եթե տարեցտարի նայեք՝ ովքեր են վերցնում մրցանակները, կհասկանաք, որ ընդհանրապես գեղարվեստական չափանիշները կատարողական արվեստի կամ երգի էությանը, բովանդակությանը վերաբերող այս մրցույթի ժամանակ չեն գործում, որովհետև մի տարի տիկնիկային ռոք խումբ է վերցնում առաջին տեղը, երկրորդ տարի՝ Ուկրաինայից տրանսվեստիտ է վերցնում, մի ուրիշ տարի՝ Սերբիայից լեսբուհի է, մենք էլ ուղարկում ենք կոմիկի՝ դեղագործական արմատներով, ինչը նորմալ է, բնական է, և այստեղ ընդհանրապես երգի, երաժշտության, գեղարվեստական արժեքի և մշակույթի մասին խոսել չի կարելի»,- ասաց նա:  Նրա կարծիքով՝ ճիշտն այն կլիներ, որ Հայաստանը նման խայտառակ միջոցառումների իր մասնակցությունը չբերեր, և ընդհանրապես ճիշտ կլիներ կարգին երկիր ունենայինք, որտեղ կգնահատվեր իսկապես արժեքավորը, և նման դատարկ առիթներով հնարավորություն չէինք ունենա խոսել:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_arts_242857.html

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 641 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar