Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ…. - 21 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ….
19:46
Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ….

Հիշում եմ, որ երբ փոքր էի, հեքիաթներում արքայազնը և արքայադուստրը վերջում ամուսնանում էին…Հեքիաթները ԱՎԱՐՏՎՈՒՄ էին ամուսնությամբ :D Այդպես էլ չէինք իմանում, թե հարս ու սկեսուր կամ փեսա ու զոքանչ ինչ հարաբերություններ ու կռիվներ էին ունենում: Կամ թե ինչպիսին է ամուսնական կյանքը իր բոլոր հոգսերով և երջանիկ պահերով հանդերձ… Կամ ինչպես էին արքայադուստրն ու արքայազնը միասին որոշումներ ընդունում…Մի խոսքով հեքիաթային կյանքը ավարտվում էր ամուսնությամբ :D Վերջերս, երբ իմ մտերիմ ընկերը ամուսնանում էր, նրան մաղթեցի, որ հեքիաթը ոչ թե ավարտվի, այլ ՍԿՍՎԻ ամուսնությամբ: Հիմա էլ որոշեցի կայքիս միջոցով մաղթել բոլոր նորապսակներին, որ նրանց կյանքի հեքիաթը սկսվի ամուսնությամբ…Ձեզ երջանկություն :-*

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1134 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar