Ետ նայի´ր,խնդրում եմ… - 11 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 11 » Ետ նայի´ր,խնդրում եմ…
17:35
Ետ նայի´ր,խնդրում եմ…

Պիտի տեսնես, թե ինչպես եմ դողում ամեն զանգից, դռան ամեն թակոցից, պիտի զգաս՝ ոնց է սիրտս զարկում ամեն շշուկից, մայթից լսվող ամեն մի շրշյունից… Դու պարզապես պիտի տեսնես… Ու անմիջապես կհասկանաս, թե ինչքան մեծ  է լինում հիասթափությունն իմ, երբ հասկանում եմ, որ դու չէիր…Ես ամենուր միայն քեզ եմ որոնում, ինձ նայող աչքերի մեջ քոնն եմ փնտրում, ես քեզ եմ երազում… Երբ կողքիս ես, ուզում եմ քարանալ, ուզում եմ վայրկյանները կանգնեցնել, անէանալ քեզ հետ…Բայց նույնիսկ այն պահին, երբ միասին ենք, ես մենակ եմ՝ առանց քեզ…

Ես հոգիս ընծայել եմ քեզ… Առանց դրա չեն ապրում… Դու ընծաս մերժել ես, հոգիս որբ է ու ինձ կորցրել է (անգամ ես եմ ինձ կորցրել), իսկ ես չեմ էլ փորձում հոգիս գտնել.ես այն նվիրել եմ, ես իմ կյանքն եմ քեզ հանձնել… Առանց հոգու չեն ապրում…Իսկ ես դեռ ապրում եմ… Եվ դեռ դողում եմ ամեն զանգից, սիրտս ուժգին զարկում է ամեն շշուկից, ամեն ոտնաձայնից շփոթվում եմ, դուրս վազում,բայց քեզ այդպես էլ չեմ տեսնում…Երբ բռնում ես ձեռքս, նայում աչքերիս, ես նվաղում եմ, բայց ինչպե՞ս է, որ դու չես նկատում… Ես ամբողջովին սեր եմ դարձել, եթերի պես շուրջդ փռվել…

Դու չես նկատում…Ես անվերջ քեզ մոտ եմ շտապում, դու անվերջ հեռանում ես. քեզ չեմ հասնում… Ու սկսվում է մարաթոնյան վազքը սրտիս… Իսկ սիտս, երբ քեզ հասնի, հաղթանակ չի ավետի… Իմ մեծ սերը քեզ կգուժի, ու ես կընկնեմ… Իսկ դու, որ հոգիս էիր մերժել, գոնե սիրտս կորդեգրե´ս.նա էլ է այդժամ որբ դառնալու…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1332 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar