«Եթե բոլորը…» - 26 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 26 » «Եթե բոլորը…»
14:02
«Եթե բոլորը…»

Էս ֆիլմի մասին իմացա այն ժամանակ, երբ ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում գրեց, որ այն մյուս տարվա «Օսկարի» լոնգ լիսթում է հայտնվել: Մի քիչ թերահավատորեն մոտեցա, բայց ամեն դեպքում որոշեցի նայել: Ու նայեցի հենց տուպոյ ամերիկացու աչքերով, որը Հայաստանի ու նրա պատմության մասին ոչինչ չգիտի:  Ինձ հիացրեց, թե ինչպես էր ռեժիսորը կարողացել փոքրիկ դրվագներով հայկական մշակույթից էդքան բան մտցնել ֆիլմի մեջ: Ճիշտ է՝ տեղ-տեղ չափն անցնում էր: Ասենք, զուռնա-դհոլը չափից դուրս երկար էր, ներվերս սղոցվեցին: Կամ էն ծննդաբերության պահը լրիվ անիմաստ էր, ու ոնց հասկացա էդ ամենը մտցված էր ցույց տալու համար, թե ոնց է մեկն ուրախանում, երբ առաջնեկը տղա է լինում: Բայց էս մանր-մունր թերությունները հանած ֆիլմն ահագին լավն էր: Կերպարներն էլ էին շատ համով: Անգամ սաունդթրեքն էր ճաշակով արված:  Ու հատկապես դուրս եկավ, որ ֆիլմում չկային լացուկոծի, ծեծի-ջարդի տեսարաններ, հայրենասիրության մասին ամպագոռգոռ խոսքեր:  Ինձ թվում է՝ էս ֆիլմը մի հսկայական ցատկ է հայկական կինոարտադրության մեջ, ցույց է տալիս, որ ոչ միայն ամեն ինչ կորած չէ, այլև կարելի է թեկուզ թերություններով, բայց որակյալ բան ստեղծել, որը չես ամաչի արտասահմանցի ընկերներիդ ցույց տալուց: Ճիշտ է՝ դժվար էս կինոն «Օսկար» ստանա, ավելին՝ դժվար ընդհանրապես նոմինացիա ստանա, բայց դե գոնե էն ֆիլմերից չէ, որ ուզում ես ամեն կերպ խորը պահել, որ ոչ ոք չտեսնի:  Մի կարևոր բան էլ. էս ֆիլմը նայելուց հետո Ղարաբաղ գնալու ցանկությունս բազմապատկվեց:  Հետաքրքրվողները կարող են դիտել այստեղ.

Վահե Մակարյան

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 802 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar