Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից... - 6 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 6 » Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից...
12:16
Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից...

Փոքր գործերում անազնիվ, անբարեխիղճ լինողը մեծ գործերում էլ անազնիվ, անբարեխիղճ կլինի: Եթե մեղադրում, դատապարտում եք մեծ խարդախություններ անողներին, ապա նախ նայեք ինքներդ ձեր արած <<փոքր>> խարդախություններին: Նա, ով իր փոքրի մեջ անազնվություն է անում, երբ նրան մեծը տրվի, մեծի մեջ էլ մեծ անազնվություններ կանի:Եթե հիմա կնոջդ կամ ամուսնուդ կարող ես դավաճանել քո հավեսի համար, լինեիր պետական պաշտոնյա, երկրիդ ու ժողովրդիդ կդավաճանեիր քո շահերի ու հետաքրքրությունների համար: Եթե հիմա մարդկանց կարող ես ստել քո շահերի համար, լինեիր երկրի ղեկավար, մեծ-մեծ ստեր կասերիր քո շահերի համար: Եթե հիմա մարդկանց կարող ես ցավեցնել ու անարդար բաներ անել քո շահերի համար, հավակնեիր մեծ պաշտոնի, մարդկանց վրաներով կանցնեիր քո շահերի համար: Ժողովրդական ասույթ կա. ձու գողացողը ձի էլ կգողանա:Քչի մեջ մեղք գործողը շատի մեջ էլ մեղք կգործի... Այնպես որ, նախքան ուրիշների մեծ հանցանքները քննադատելը, քննադատենք ինքներս մեր <<փոքր>> հանցանքները, <<փոքր>> խախտումները: Աշխարհի մարդկությունը ձևավորվում է մեզանով:Եթե յուրաքանչյուրս մեր սխալներին նայենք ու փոխվենք, աշխարհի մարդկությունը կփոխվի: Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր քեզնից...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 728 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar