Ես սիրում եմ քեզ… Եթե միայն հնարավոր լիներ ասել քեզ այս բառերը օրը 24 ժամ, եթե միայն ի զորու լինեի արտահայտել հոգումս կատարվող ամեն ինչ բառերով, եթե միայն այս "ես քեզ սիրում եմ”-ը ամեն ինչ ընդգրկեր իր մեջ` սեր, հավատ, վստահություն, երազանք, արցունքներ, համբույր, ջերմություն, ապահովություն, ամրություն, անցյալ ու ապագա… Ավաղ, կան բաներ, որ բառերով նկարագրել ես պարզապես անզոր եմ: Լինում են պահեր, երբ կարիք եմ զգում ՔՈ ներկայության, ուզում եմ լռել ու պարզապես նայել աչքերիդ մեջ: Ու էստեղ գալիս է իր գոյությունն ապացուցելու այն վստահությունը, որի մասին խոսում էի վերևում: Վստահություն, որ ԴՈՒ հաստատ կհասկանաս իմ չասած բոլոր բառերը, իմ մտածմունքները, ցանկությունները: Ախր ԴՈՒ ստեղծված ես հենց դրա համար` ԴՈՒ միակն ես, ով ինձ միշտ ու անկախ ամեն ինչից կհասկանա ու կների, կարդարացնի ու կպաշտպանի: Աստված ՔԵԶ ստեղծել է, քանզի առանց ՔԵԶ անիմաստ կդառնար և ի’մ գոյությունը: Աստված ՔԵԶ` իբրև պարգև շնորհել է ինձ:Սիրում եմ քեզ… Եթե միայն կարողանայի ինչ-որ ձևով փոխհատուցել այն ամենի դիմաց, ինչ անում ես ԴՈՒ` հանուն ինձ: ԴՈՒ ստիպում ես ինձ ապրել… ԴՈՒ կյանքս վեր ես ածել հրաշքներով լի հեքիաթի… ԴՈՒ սիրտդ ու հոգիդ նվիրել ես ինձ… Իսկ ես, այս ամենին ի պատասխան, լոկ սիրում եմ քեզ… Ես սիրում եմ քեզ…