Ես սիրում եմ իմ մահը - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » Ես սիրում եմ իմ մահը
23:12
Ես սիրում եմ իմ մահը
Խենթությունների ու ստերի ճահճում խեղդվելով` ձեռքս մեկնեցի ու բացականչեցի` օգնի՜ր ինքդ քեզ, դուրս արի, հե՜տ արի… Ու եկա, սակայն ու՞ր… Ստերի կեղտից վերադարձա դատարկություն, որտեղ գոնե այդ սուտը չկա, որ զգամ, թե մի բան ունեմ` իմ մեծ, կեղտոտ, կործանիչ սուտը… Այնքան հաճախ եմ պատկերացնում իմ մահը, պատկերացնում եմ հաճույքով, մի ներքին հրճվանքով, ազատություն տենչող վանդակացած ճայի նման, որ դեռ թափ է տալիս թևերը, սակայն միայն մի փոքրիկ երկաթյա վանդակի համար, փոքրիկ, ճղճիմ ներկայացում երկաթյա ձողերի համար, որոնց մեկ է` թե ով ինչ թափ կտա իրենց համար… Ձողերը կարծում են, թե ճայն իրենց համար է թափ տալիս իր թևերը… Հիմար, հիմար ձողեր… Ճայը ձեզնից ազատվելու տենչանքով է թափ տալիս թևերը, հուսահատ, լքված… Ես սիրում եմ իմ մահը… Ֆիզիկական մահը… Ես ամեն օր եմ մահանում. մի սուտ, մի կեղծիք, մի հիասթափություն, ու ես մահանում եմ ինքս իմ աչքի առաջ: Ես խելագար չեմ, սակայն երբեմն այնպես եմ ցանկանում խենթանալ, կորցնել իրականության զգացումը, որ չտեսնեմ այն ողջ չարիքը, որ ապրում է մարդկանց մեջ: Ու կպպտվեմ, կպարեմ, կծիծաղեմ, և թող ինձ գիժ համարեն, թող մատով ցույց տան… Ես օրենքով գիժ կլինեմ… Ես երջանիկ կլինեմ… Գրողը տանի, ինչու՞ եմ այսքան բազմակետեր դնում, ինչու՞ եմ վախենում վերջակետերից, երբ կյանքում այդքան հեշտ եմ վերջակետ դնում.. Առաջարկում եմ օրենքով արգելել վերջակետ դնելը, ես դրա փոխարեն երկու կետ կդնեմ, որ ոչ վերջակետ է, ոչ էլ բազմակետ.. Մի՞թե խենթանում եմ, չլինի՞ այժմ ազատ կլինեմ..

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 899 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar