Ես քեզ սիրում եմ ՄԱՄ ջան - 12 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 12 » Ես քեզ սիրում եմ ՄԱՄ ջան
15:08
Ես քեզ սիրում եմ ՄԱՄ ջան
Աշխարհում կա մի էակ, որի մասին կարող ես անցավ մտորել, որի հետ կարող ես խոսել, կիսվել, որի գրկում կարող ես հեկեկալով անգամ քեզ երջանիկ համարել... 
Մեծ աշխարհում այս միայն մեկն է այդպիսին, միայն մեկն է, որին կարող ես վերագրել բոլոր գեղեցիկ ածականների գերադրական... 
Նա ունի առեղծվածային սիրտ, այնպիսին, որ բնորոշ է միայն մայր կոչվածին: Մա՛յր... կարծես քո մեջ է պարունակվում գարնանային բոլոր այգիների, բոլոր ծաղիկների քնքշությունը: 
Քո գրկում ես դառնում եմ անհոգ մի մանուկ, որ մտովի դեռ վազում է օդում ճախրող փոքրիկ թիթեռնիկների հետևից.... 
Քո աչքերին նայելիս ես պատկերացնում եմ ծովի խաղաղ կապույտը: Իսկ ժպիտդ հիշեցնում է գարնանային լուսատին.... 
Դու այն մարդն ես, որ չնայած հոգու դառնությանը, սրտում տիրող միայնությանն ու թախիծին, երբեք չի չարանում և երբեք չի կորցնում այն ժպիտը, որը հաճախ ժպտում է ուղղակի ժպտալու համար: Դու ամենաթանկն ես, դու ես ներկայիս ջերմությունն ու ապագայի վառվող լույսը.... 
Կան մի քնքուշ ու հեզ աչքեր, 
Որ ինձ են նայում ամեն պահ 
Դա աչքերն է մի մարդու, 
Որ լույս է ստեղծել ինձ համար: 
Ցուրտ օրերին ջերմություն, ժպիտ ու սեր տվել 
Ու ողջ կյանքում ինձ սիրել 
Փայփայել ու գուրգուրել 
Նա այն մարդն է աշխարհում, 
Ով կյանքից շատ է ինձ սիրում 
Եվ այն մարդն է, որին սիրով 
Ես «Մայրիկ» եմ անվանում: 
Ես քեզ շատ եմ սիրում ՄԱ՛Մ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1922 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.9/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar