<<ես քեզ սիրում եմ>> - 11 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 11 » <<ես քեզ սիրում եմ>>
10:08
<<ես քեզ սիրում եմ>>

 Բարև: Եկ այսօր խոսենք աղջկան սեր խոստովանելու մասին: Չնայած , <<խոստովանել>> բառը այնքան էլ ճիշտ չէ, կարծում եմ, սերը մեղք չէ, որ <<խոստովանես>>: Փոխենք հարցադրումը` ինչպես պատմել աղջկան զգացմունքներիդ մասին: Այսպես ավելի համապատասխան է: Առաջին հերթին` պետք է ասեմ, որ հարաբերություններում ավելի ազդեցիկ է այն մարդը, ում սիրում են, քան նա, ով սիրում է: Այս դեպքում վերջինս ստիպված է լինում անընդհատ զիջել: Այսինքն` աղջիկը ` տեսնելով քո անսահման սերն ու նվիրվածությունը , ավելի քիչ կգնահատի Ձեր հարաբերությունները:  Բարև: Եկ այսօր խոսենք աղջկան սեր խոստովանելու մասին: Չնայած , <<խոստովանել>> բառը այնքան էլ ճիշտ չէ, կարծում եմ, սերը մեղք չէ, որ <<խոստովանես>>: Փոխենք հարցադրումը` ինչպես պատմել աղջկան զգացմունքներիդ մասին: Այսպես ավելի համապատասխան է: Առաջին հերթին` պետք է ասեմ, որ հարաբերություններում ավելի ազդեցիկ է այն մարդը, ում սիրում են, քան նա, ով սիրում է: Այս դեպքում վերջինս ստիպված է լինում անընդհատ զիջել: Այսինքն` աղջիկը ` տեսնելով քո անսահման սերն ու նվիրվածությունը , ավելի քիչ կգնահատի Ձեր հարաբերությունները:

 Այնպես որ, եթե ցանկանում ես արտահայտել զգացմունքներդ , բայց նաև կցանկանայիր հարաբերություններում լիդեր լինել, երբեք առաջինը մի պատմիր զգացմունքներիդ մասին: Սակայն , դիտարկենք մյուս դեպքը, երբ դու պատրաստ ես վերցնել սիրողի դերը: Ինչ պետք է անել այս դեպքում` չսխալվելու համար: 

1.     1. Պետք չէ փաթաթել քո զգացմունքները նրա վզին: Հանգիստ ընդունիր հնարավոր մերժման տարբերակը: Իհարկե, հասկանալի է, թե ինչքան տխուր կլինես դու, բայց հաստատ պետք չէ լացուկոծ սարքել և քեզ <<էմոցիաների թագուհի>> երևակայել` ինքնասպանության փորձեր կատարել, աջուձախ պատմել քո անպատասխան զգացմունքների մասին, դեմքի տրագիկ արտահայտությամբ շրջել: Համենայն դեպս, դրանով դու կստանաս հակառակ արդյունքը` նա կսկսի քեզ արհամարհել և չհարգել:   

2.     2. Պետք չէ սեր խոստովանել շատ մարդկանց ներկայությամբ: Այդ դեպքում նա դժվար թե կարողանա քեզ անկեղծ պատասխան տալ: Ի՞սկ դա քեզ պետք է:    

3.     3. Եվ ամենակարևորը` պահպանիր հանգստությունդ: Պետք չեն վերամբարձ բառեր, հասարակ <<ես քեզ սիրում եմ>>-ը շատ ավելի էֆեկտիվ է:   

4.      4.Վերոնշյալ խոսքերից հետո արժի մի երկու րոպե սպասել, մինչև նրա մոտ անցնի շփոթմունքը, ապա հարցրու թե ինչ է զգում քո հանդեպ: Բանն այն է, որ եթե նա ասել է` եկ մնանք լավ ընկերներ, բայց չի ասել , որ քեզ չի սիրում , դա ընդհանրապես չի նշանակում թե պետք է հանձնվել:   

5.    5. Սեր խոստովանիր միայն այն դեպքում, երբ գոնե 50%-ով համոզված ես, որ նա էլ քո հանդեպ որևէ զգացմունք ունի: Հակառակ դեպքում` կարժանանաս լավագույն դեպքում խղճահարության: Էլ չեմ ասում, որ անիմաստ է սեր խոստովանել այն աղջկան, ում հետ չես շփվել:        Դիտարկենք հաջորդ դեպքը: Ենթադրենք , նա քեզ ասել է <<այո>>, բայց դու համոզված չես, որ նա քեզ սիրում է, և ցանկանում ես ձեր հարաբերությունների ընթացքում մոտը զգացմունք առաջացնել, ինչ է պետք անել:     ·       Կողքից հայացք.     Խնդիր ընկերներիցդ մեկին (ցանկալի է ` աղջկա) սառը գլխով վերլուծել և մեկնաբանել ձեր հարաբերությունները: Հավատա, կողքից հայացքը միշտ օգնում է նկատել սխալները:     ·       Մի խանդիր.     Կամ էլ քիչ խանդիր: Իհարկե, հասկանալի է, որ խանդն ու սերը իրարից կիլոմետրերով հեռու են, բայց խանդելով` ցույց ես տալիս , որ կախված ես նրանից, ինչով իր հերթին թողնում ես խղճուկի տպավորություն:     ·       Խանդ առաջացրու նրա մոտ.     Այս կետը նախորդի հակառակն է: Ստիպիր նրան խանդել քեզ: Աղջիկները երբեք այնքան լավը և զիջող չեն լինում, ինչքան այն ժամանակ , երբ զգում են մրցակցուհու ներկայությունը: Այնպես որ շփվիր այլ աղջիկների հետ (բայց սահմանը մի անցիր), եղիր ուշադրության կենտրոնում, շատ ժամանակ անցկացրու ընկերներիդ հետ (այո, այո, աղջիկները քեզ նույնիսկ քո իսկ սեռի ընկերներիդ հանդեպ են խանդում ):     Դե ինչ, բարեկամ,  հաջողություն եմ քեզ մաղթում այս դժվար գործի մեջ:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: SRTIK | Գնահատական: 3.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar