Ես քեզ սիրեցի - 23 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » Ես քեզ սիրեցի
19:19
Ես քեզ սիրեցի

Ես քեզ սիրեցի
Քո ողջ էությամբ:
Իմ ամբողջ սրտով
Ես քեզ սիրեցի:

Դու ինձ սիրեցիր…
Գուցե սիրեցիր…
Բայց մի՞թե սեր էր
Քո մեջ իշխողը,
Քո մեջ ապրողը:
Դա մի՞թե սեր էր…

Երջանիկ էինք երկուսով ահա.
Վերածնվեցինք երկուսով՝մեկտեղ:
Կարծում էինք,թե՝ ահա՛,վերջացավ,
Ահա՛,հասել ենք այդ սեր կոչվածին:

Գուցե դա սեր չէ՞ր,
Քո մեջ իշխողը,
Քո մեջ ապրողը,
Գուցե դա սեր չէ՞ր:

Ինչևէ,ահա,պարզվեց մի օր՝
Որ սեր չէր քոնը…
Այո՛,դա սեր չէր,
Քո մեջ իշխողը,
Քո մեջ ապրողը,
Դա սեր չէ՛ր,ավա՜ղ:

Քոնը ո՛չ թե սեր,
Այլ մի օտարոտ
Հրապուրանք էր,
Որ կրծեց հոգիս:

Ի վերջո,ահա,
Բայց նաև անվերջ,
Դու ինձ թողեցիր.
Անձայն ու անխոս
Դու լուռ հեռացար,
Ասելով ահա՝
Որ սեր չէ՛ր քոնը,
Քո մեջ իշխողը,
Քո մեջ ապրողը:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 943 | Ավելացրեց: SERINESASUNOVNA | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar