Ես ու Դու - 8 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 8 » Ես ու Դու
14:38
Ես ու Դու

Ես սիրում եմ քեզ մայրամուտից նոր աստղացած գիշերվա մթին,երբ հոգիս լիքն է,աստղերով լցված,ու բառերն էլ այնքան ավելորդ,այնքան զուր են,որ ես լռելով կասեմ ավելին և քեզ էլ կտամ ավելի շատ ուժ հայացքիս ձայնով,քան սովորական դարձած բառերով:Ես սիրում եմ քեզ,երբ վերջալույսը դանդաղ մարում է գիշերվա գրկում,ու ծիածանն էլ պարզապես մի շող է թողնում `որպես հիշեցում,ու երբ արևները վերադառնում են հոգի,որ լուսինները երազել տան մեզ,երբ քամիները էլ չեն վազում,այլ զբոսնում հանգիստ,անխռով քո պատուհանի ապակուց այն կողմ,ու թվում է,թե լուռ է գիշերը,սակայն գիշերն էլ իր ձայնն ունի,իր մեղեդին.դա իմ երազից,քո երազից կամ էլ գուցե նրա երազից ալիքվող ձայնն է...Գուցե...ավելին չգիտեմ ու հարկավոր էլ չէ,սա թեորեմ չէ,սա աներևույթ անսահմանություն է,արտասովոր,ուր բոլորն արդեն գիտակ են ծնվել, ու պետք չէ սերտել ուժը մոգական,սա սահմանված կանոն չէ բնավ,սա ՍԵՐ է`պարզ,հասարակ,անգույն, ու հարկավոր է բարդացնել այն,դարձնել անսովոր ու գույն ներարկել,դա ես չեմ կարող ու ոչ էլ դու,անել կարող ենք միայն ես ու դու,երբ նույն օդը կշնչենք ու նույն միտքը կպտտենք մեր ուղեղով,երբ միասին ենք ու <<մենք>> ենք կոչվում,երբ չկա Ես ու չկա Դու,երբ կստեղծենք մի այնպիսի դերանուն,որը չկար ու նոր հորինվեց,այն եզակի թիվ է,բայց իր մեջ ներառում է երկու հոգու,դա մենքն է կարծես,բայց առանց նա-ի,դա ես ու դու ենք,բայց եզակի...Ես սիրում եմ քեզ առանց և-երի,առանց կետերի,առանց բառերի,համակ լռությամբ...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 988 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.6/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar