«Ես կվերադառնամ...» - 22 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 22 » «Ես կվերադառնամ...»
15:46
«Ես կվերադառնամ...»


Երկու բառ և ուրիշ ոչինչ, որ ստիպում են ապրել սպասման անվերջանալի պահերով: Ասաց և գնաց, իսկ դու, լուռ հետևելով նրա հեռացող քայլերին, նայում էիր ու առանց բառերի հետևում, թե ե՞րբ է նրա մարմինը կորչելու մշուշի մեջ ու այլևս չերևալու ասպարեզում: Անցնում է ժամանակը, բայց չեն երևում նրա՝ վերադարձ նախանշող քայլերը, բայց և այնպես դու շարունակում ես սպասել, չէ՞ որ նա ասել է 
«ես կվերադառնամ»
, իսկ դա քեզ ստիպում է հավատալ ու չդադարել սպասել...Սպասումդ մի՞թե անհույս ու տարօրինակ չի թվա քեզ, իսկ մյուսների համար ուղղակի անհեթեթություն կդիտվի..Եվ այո՜, ինչու՞ հավատալ, եթե դիմացինդ չի մտածել քո մասին, ասել է «հեռանում եմ»♥ և տվել սին հույսեր՝ 
«կվերադառնամ»: Գուցե այդ «վերադարձ» կոչվածը հավիտենական բնու՞յթ կրի, չե՞ս մտածել երբեք այդ մասին...Դու լուռ էիր, հասկանում էիր, որ աղաչող խոսքեր բարձրաձայնելով ետ չես պահելու, դա նրա հստակ որոշումն էր, բայց մեկ րոպե. չե՞ս կարծում, որ դրանով ցանկացել է ազատվել քեզնից, ընդամենը հոգնել է և թողել քեզ՝ միամիտիդ...Օ՜, այո՜, դե իհա՜րկե, ներեցեք սխալ արտահայտվողիս, նա քեզ սիրո փուչ խոսքեր է տվել, որոնք քեզ համար մի աշխարհ արժեն և այժմ...Սխալ է, սխալ են նաև կատարածդ քայլերը...Զգա՛ պահը, հասկացի՛ր, որ նրա համար չես կազմել կարևորություն, և ամենևին էլ կապ չունի՝ նա քո ընկե՞րն էր, սիրած էա՞կը, թե մեկ ուրիշը..Հեռանալով՝ ամեն մեկն իր հետ տանում է տվյալ մարդուց մի փոքր մասնիկ, և ի՞նչ կլինի այն դեպքում, երբ հազարավորներն այդպես գան ու գնան, չմնա ոչ մեկը...Մահ, միմիայն դա, եթե ոչ մարմնավոր, այլև հոգևոր մահն անխուսափելի է..
... Անմիտ մտքեր, սպասման անվերջանալի պահեր, ծակող հիշողություններ, անմոռանալի դիալոգներ, խելքահան անող սիրելի դիմագծեր, պաշտելի անուն, սրտի մեջ խրված ծով աչքեր...
 
Սրանք են այն բաղադրիչները, որոնք արգելք են հանդիսանում յուրաքանչյուրիսմոռանալ ու հուշ դարձնել արդենն մշուշի մեջ թաղված ու անտեսանելի անցյալը, իսկ մե՞նք, փոխանակ բաց թողնենք նրան, ավելի պինդ ենք գրկում ու չենք փորձում ազատություն պարգևել դրանց... Թվում է՝ ապրում ենք իրենցով, իսկ առանց դրանց կկանգնի արդեն իսկ դանդաղ բաբախող  վիրավոր սիրտը...Թվում է՝ չես հանդիպի սրտակից մեկին, ով ավելի լավը կլինի քեզ համար, արցունքը քեզ համար անհասանելի մի բան կդարձնի, տխրությունը՝ օտար, իսկ ծիծաղը՝ մշտական ատրիբուտ գեղեցիկ դեմքիդ...
«Ես կվերադառնամ». այսպես են միշտ ասում, երբ գնում են: 
 

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1002 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar