Ես կորել եմ իմ ու քո հեռուներում - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Ես կորել եմ իմ ու քո հեռուներում
16:23
Ես կորել եմ իմ ու քո հեռուներում

Ես կորել եմ...

Կորել եմ բացառապես իմ ու քո հեռուներում: Այն հեռուներում, ուր արևն իր շողերն անզոր է հասցնել: Ուր լուսնի շողերն այրում են մաշկդ, պլոկում ու դաղում անցյալում գործած մեղքերիդ համար: 

Ես կորել եմ...

Կորել եմ այն մութ սենյակում, որտեղ միաձուլվեցին մեր ձեռքերը, մատները խաչվեցին` երդվելով միասին լինել: Այն սենյակում, որի պատերը պիտի լուռ մնան համբույրներին ակամա ականատես դառնալու համար: Այն սենյակում, ուր երկու հայացք մեխվեցին իրար` մոռանալով աշխարհում ամեն ինչ և ամեն մեկին, քանդեցին բոլոր պատնեշներն ու կառուցեցին սեփական ամրոցը:

Ես կորել եմ...

Կորել եմ քո ուժեղ մարմնում, ուր տեղակայված է այդքան թույլ հոգի: Այն մարմնում, որտեղ սիրտն ու ուղեղը միշտ վիճում են, ուր զգացմունքները հաղթում են բանականությանն ու միտքը տանում հեռու:

Ես կորել եմ ու չեմ հասկանում` ինչ է ինձ սպասվում այս մութ էության մեջ: Ես կորել եմ իմ ու քո սիրո մեջ, ես խեղդվում եմ այդ հոսանքի մեջ, փախչում հեռուներ ու նորից կորում...

Ես կորում եմ ու մոռանում, որ սիրել եմ, որ շնչել եմ քեզանով: Ես մի ամբողջ սեր եմ տեղավորել իմ սրտում, հետո դուրս եմ նետել անպետք իրի պես: Դու խելացի վարվեցիր: Դու այն հանեցիր, բայց տվեցիր ուրիշին ի պահ, որ չկործանվես:

Ես կորել եմ իմ ու քո հեռուներում... բայց դու ինձ գտնել չես կարող...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 675 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar