Ես կարոտում եմ քեզ... - 6 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 6 » Ես կարոտում եմ քեզ...
17:01
Ես կարոտում եմ քեզ...

Գուցե տարօրինակ հնչի, բայց ես կարոտում եմ քեզ: Այո′, այո′… ճիշտ լսեցիր, կարոտում եմ… ու չհարցնես` այդ կարոտ ինչ երանգ ունի, ես մի քանի օրում հասցրել եմ մոռանալ աչքերիդ գույնն անգամ: Ու անգույն թվացող կարոտն էլ երևի թե հենց աչքերիդ երանգն է կրում: Ես կարոտում եմ քեզ… ինչպես երբեք ու…

…կարոտում եմ այնպես, ինչպես օդն են կարոտում տիեզերքում, այնպես, ինչպես ծերուկն է կարոտում իր կոտրված ձեռնափայտը…ես կարոտո~ւմ եմ քեզ…


Դու սեր ես արձակում ու սերն էլ խտանում է ինչ-որ նյութի նման ու ամփոփվում քո մարմնում, քո աչքերի մեջ, քո շուրթերին…դու սեր ես ամբողջովին: Դու կրում ես քո մեջ անհասկանալի մի տարր. երևի թե մաքրություն, դու մաքուր ես , այո′, իսկ այն, ինչ մաքուր է, չի կարող ինձ չսպանել: Դու սպանո~ւմ ես ինձ… իսկ ես կարոտում եմ այդ սպանության ողջ ընթացքն ու բովանդակությունը: Ես ՔԵԶ եմ կարոտում…

Գնա′~ ինձնից հեռու, բայց ո~չ երբեք ֆիզիկապես, գնա′ իմ մտքերից, հոգուց, սրտից, վերջապես խղճիցս գնա, դու կաս անգամ իմ մեղքերում… ցավն էլ հենց այդ է` դու ԿԱՍ, դու կաս հեռվում, անհասկանալի թվացող ‹‹Բարև›› բառի մեջ, որն անսահման է, այն չի ամփովում անգամ ‹‹Ցտեսությունո~վ››… Իսկ խոսակցությունն անգամ ավարտ էլ չունի, քանզի չի սկսվել այդ ‹‹բարև›› բառով, այն դեռ չի սկսվել…

Կարոտում եմ քեզ ո~չ երբեք մաքուր` ինձ հատուկ հանցավոր ու անխիղճ կարոտով եմ կարոտում…Ես կարոտում եմ քեզ…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1098 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar