Ես գտա քեզ .... - 13 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 13 » Ես գտա քեզ ....
17:32
Ես գտա քեզ ....
http://statuscka.ru/_nw/16/73108948.jpg
Քեզ փնտրեցի կապույտ ծովում,
Ուր Պոսեյդոնն է իշխում,
Ուր առանց նավ , առանց արգելք
Իմ խենթ մտքերն են լողում:

Քեզ փնտրեցի վառ լազուրում,
Ուր թռչուններն են ճախրում,
Ուր մի թռչուն "սեր" անունով ,
Ազատություն է տենչում:

Ես փնտրեցի քեզ ամենուր,
Հասա դժոխք դավով լի ,
Ու ամբոխից խելագարված
Հասա դրախտ անթերի:

Հորիզոնից այն կողմ անցա,
Այնտեղ էլ քեզ փնտրեցի,
Անգամ լուսնի թևին նստած
Անվերջ ես քեզ սպասեցի:

Բայց այդպես էլ քեզ չգտա
Ու սրտիս մեջ փնտրեցի,
Քեզ տեսնելով չզարմացա .
Ու հիացած ժպտացի:

Ու ցնորվեց ողջ աշխարհը,
Իմ խենթ սիրուց աննման,
Գտա,գտա,գտա, ես քեզ,
Ես գտա սեր անսահման....

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1058 | Ավելացրեց: Lenush | Գնահատական: 4.1/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 anna • 14:31, 24.08.2012
shat gexechik xosqeren 6 6 6 smaili_10 smaili_10 smaili_10 6 6 6 6
avatar
2 Ani • 13:09, 14.10.2012
xosqer chkan 9
ComForm">
avatar