Ես երևի սիրում եմ քեզ... - 5 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » Ես երևի սիրում եմ քեզ...
22:18
Ես երևի սիրում եմ քեզ...

Գարունացել է... Իսկ ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես: Անգամ եթե չես լսում, ասա, որ բառերս հասնում են քեզ: Զգույշ վարվիր բառերիս հետ. դրանք պայքարում են ապրելու համար: Քո կողքին, քո գոյությամբ, այն գիտակցությամբ, որ թեև իմը չես լինելու, սակայն դու կաս, ապրելու ես ինձ հետ նույն քաղաքում, տեսնելու ես նույն շենքերը, նույն մարդկանց, նույն անձրևի տակ ես թրջվելու, նույն քամուց խուսափելու: Գիտե՞ս` ես երևի քեզ սիրում եմ կամ գուցե սարսափելի սիրահարվել եմ, տարվել, կախվածություն ձեռք բերել: Ինձ այժմ բավարար է այն, ինչ ունենք, իսկ մենք շատ բան ունենք. մենք ունենք պայման, իսկ ես երևի ավելին եմ ցանկանում: Ես ուզում եմ ավելին, քան այն, ինչ մենք կունենանք, բայց հասկանում եմ, որ դա անհնար է, որովհետև ինքս եմ գծել սահմաններն ու թելադրել քեզ, թե որքան կարող ես խախտել դրանք: Այնքան կուզեի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն ո՞վ գիտե` գուցե եթե այսպես չլիներ, ընդհանրապես ոչինչ չլիներ: Իսկ ես ուզում եմ քեզ հետ կապված գոնե ինչ-որ փոքրիկ բան ունենալ, զգալ, ապրել. երկրորդ անգամ մենք այսպես երջանիկ չենք լինի: Ինչպե՞ս չեմ ես ճանաչել քեզ, ինչու՞ չկայիր, երբ քո կարիքն այնքան ունեի... Ես հիմա էլ քո կարիքն ունեմ: Թվում է` միշտ քո կարիքն եմ ունենալու: Գիտե՞ս` ես երևի սիրում եմ քեզ...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 861 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 serrrr • 12:57, 06.06.2012
4 4 smaili_15 4 4
avatar
2 AnnaRM • 17:30, 06.06.2012
OOOO SHAT LAVNA LENSSSSSSSSSSSS 9 9 9 9 9 9 9 9 9 BRAVOOOOOOOOOOOOOOOOOOOO
avatar
3 AnnaRM • 17:33, 06.06.2012
OYY THIS IS VERY BEAUTIFUL WORDSS,,,,THANKS,,,BRAVOOOOO LENSSSSS
avatar
4 LeNoK • 17:34, 06.06.2012
smaili_38
ComForm">
avatar