Ես և Դու - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Ես և Դու
20:47
Ես և Դու

Դու…Այս դերանունն ամեն անգամ արտասանելիս հիշում եմ Պարույր Սևակի բանաստեղծության "Դու երկու տառ

Դու հասարակ մի դերանուն”

տողերը:Շատ եմ սիրում այս տողերը,որովհետեվ Սևակն այս տողերով կարողացել է արտահայտել այն ամենը, ինչ շատերին չի հաջողվում արտահայտել անգամ ընդարձակ և բարդ նախադասություններով: Ինչևէ, այս պատմությունը Քո,ավելի ճիշտ Մեր մասին է, և վստահ եմ` հենց կարդաս,կհասկանաս ամեն ինչ:Դու շատ փոքր էիր, երբ առաջին անգամ սիրահարվեցիր:Իսկ Ես…մենք գրեթե հասակիցներ էինք: Ես դեռ չգիտեի ինչ է Սերը,իսկ Դու ինձ վստահեցնում էիր, որ գիտես և որ արդեն սիրում ես: Ինձանից շատ երկար ժամանակ պահանջվեց, որ հասկանամ, որ Ես էլ եմ սիրում: Բայց երբ Ես դա հասկացա, երբ ասացի քեզ ու երբ տեսա քո երջանիկ աչքերն ու նրանց փայլը, հասկացա նաև, թե ինչ է երջանկությունը:Սեր:Երջանկություն: Այս երկու բառերի ներքո ես միայն քեզ էի տեսնում, արտասանելով այս բառերը, կարծես արտասանում էի քո անունը:Երջանկություն էին ինձ համար այն բոլոր վայկյաններն ու րոպեները, երբ դու կողքիս էիր:Քո կողքին լինելով ես մի այլ աշխարհ էի տեղափոխվում` ոչ երկրային:
Բայց…Բայց ամեն ինչ փոխվեց:Փոխվեց ընդհամենը մի զանգով`քո հոր զանգով: Դու գնացիր շատ հեռու: Հեռու ինձանից, մեր ներկայից, մեր ապագայի երազանքներից: Տապալվեց ամեն ինչ, և այնքան անսպասելի, որ ես չհասցրեցի անգամ հասկանալ, թե դա ինչպես եղավ:Չէ որ մենք երջանիկ էինք, և երջանիկ էինք միայն իրար հետ, իսկ հիմա, հիմա ես հիշում եմ միայն աչքերդ,որոնք փայլում էին երջանկությունից, և ժպիտդ, որը տեսնելու համար անում էի ամեն ինչ, ամեն ինչ, որ ժպտաս, ախր այնքան գեղեցիկ էիր ժպտում: Գիտես, հիմա ես հաճախ եմ հիշում քեզ, հաճախ եմ հիշում քո խոսքերը, որ ինձ սեր էիր խոստովանում, բայց արդեն դժվարանում եմ հիշել քո տեսքը, քո արտաքինը: Իմ մեջ մնացել են մենակ մեր սիրո հիշողություններն ու քո ժպիտը:Եվ մի բան էլ` ինձ մնացել են այն արցունքները, որոնք հայտնվում են իմ այտերին ամեն անգամ, երբ Ես հիշում եմ Քեզ:Ես և Դու, ինչքան կարճ տևեց մեր երջանկությունը, և ինչքան անմեղ էր մեր սերը, որն իմ սրտում թողել է իր հավերժական հետքը: Ես հուսով եմ(հոգուս խորքում նույնիսկ վստահ եմ),որ Դու էլ ես զգում այն ինչ Ես, և որ Դու էլ ես հիշում Ինձ, գոնե այնպես ինչպես Ես Քեզ:Այնքան կուզեի հասկանալ, թե ինչու կյանքն այդպես վարվեց մեր հետ:Ամեն անգամ այս ամենը հիշելիս, ես ինքս ինձ հույս եմ տասիս, ինքս ինձ համոզում եմ, որ Ես էլ, Դու էլ դեռ կտեսնենք ու կզգանք այն, ինչ շատ ավելի մեծ կլինի քան Մեր սերը, և որ երկուսս էլ դեռ կգտնենք մեր երջանկությունը:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 932 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 3.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 ***** • 16:12, 01.07.2012
smaili_15 smaili_15 smaili_15 smaili_15 tox voch voq nman baxti charjanana
ComForm">
avatar