Ես չեմ փոխվել, այդ դուք եք ինձ չարացրել - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Ես չեմ փոխվել, այդ դուք եք ինձ չարացրել
18:04
Ես չեմ փոխվել, այդ դուք եք ինձ չարացրել

Ո՛վ մարդիկ, որքա՜ն եք փոխվել դուք, որքա՜ն են փոխվել ձեր հայացքները, բնավորությունը, ձեր մարդկային արժեքները, դրանցից բխող հետևանքները: Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ամեն քայլով սպի եք թողնում մարդկության դարավոր պատմության ստորոտում՝ չթողնելով բարի ավանդույթներով հասցնել այն կատարելության լանջին: Ախր ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ միայն վատը ընկալում: Ինչո՞ւ չեք փորձում արժանավայել ապրել այն վայրկյանները, որոնք մի օր կդադարեն ազդարարել կյանքի գոյությունը և դուք գաղափար էլ չեք ունենա դրա մասին՝ մտածելով, որ կարողացաք կյանքն ապրել այնպես, ինչպես պետք էր, բայց ոչ... Ձեր ամեն խղճուկ քայլն ազդում է իմ ներաշխարհի վրա: Ի՞նչ է, կարծում եք՝ փոխվե՞լ եմ ես... ո՛չ, այդ ձեր աշխարհհայացներն են փոխվել, ձեր անհամահունչ մտածելակերպն է փոխվել, այդ դուք եք իմ մեջ վատը ներշնչել ու չարացրել ինձ ...Ատում եմ կյանքը. այն ինձ սարսափ է պարգևում միայն: Անհույս է, այլևս ամեն ինչ կորած է: Կյանքը հեղեղված է ստի օվկիանում, և արդեն հետ դարձի բոլոր ճանապարհները փակ են: Չեմ ուզում մտածեք, որ եթե ես մեղադրում եմ մարդկանց չարիքի մեջ, ապա ոչ մի սխալ չեմ անում, ո՛չ, իհարկե սխալվում եմ. անթերի մարդ չկա, սակայն ես մտածում եմ իմ քայլերի մասին, և, այնուամենայնիվ, փորձում եմ ուղղել դրանք՝ զղջալուց առաջ: Մի՛՛նեղացեք,՛մարդի՛կ, եթե ձեզ վատաբանում եմ. ես չեմ փոխվել, այդ դուք եք ինձ չարացրել:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 680 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar