Երթ` պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ դեկտեմբերի 17-ին - 11 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 11 » Երթ` պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ դեկտեմբերի 17-ին
14:33
Երթ` պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ դեկտեմբերի 17-ին

 Պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիները հերթական բողոքի ակցիային են պատրաստվում:  2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը:  Դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի:  «Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում, որտեղից պատգամավորների հետ երթով կքայլենք դեպի Սահմանադրական դատարան: Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահանջատերը լինել մեր սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, քանզի ոչ ոք մեր փոխարեն դա չի կարող անել: Մեր բոլորի ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Բոլորով միասին պարտադրենք «Պարտադիրի» հեռացումը օրենքից: Եվ ուրեմն՝ կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30–ին, Ազատության հրապարակում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 564 | Ավելացրեց: LIDOK | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar