Երկարամազ աղջիկները տղամարդկանց ավելի շատ են գրավում. հոգեբաններ - 28 Նոյեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 28 » Երկարամազ աղջիկները տղամարդկանց ավելի շատ են գրավում. հոգեբաններ
15:53
Երկարամազ աղջիկները տղամարդկանց ավելի շատ են գրավում. հոգեբաններ

Հոգեբանները պարզել են, թե ինչու են տղամարդկանց հրապուրում երկար մազերով աղջիկները։ Ինչպես կարծում են գիտնականները, այդ գրավչությունը գենետիկ մակարդակում է ընկած։ Մասնագետները հատուկ փորձ են անցկացրել, որին մասնակցել է 3 կին։ Նրանցից 2-ը երկար մազեր են ունեցել, իսկ մեկը՝ կարճ։ Կանայք փողոցով քայլելիս անցորդների մոտ իբր պատահաբար վայր են գցել իրենց ձեռնոցը։ Փորձի ժամանակ պարզվել է, որ անցորդ կանայք ձեռնոցը վերադարձրել են փորձին մասնակցող բոլոր 3 աղջիկներին, իսկ տղամարդիկ երկարամազ աղջիկների նետած ձեռնոցը 2 անգամ ավելի հաճախ են բարձրացրել եւ հանձնել տիրոջը, քան կարճ մազերով աղջկա ձեռնոցը, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Raut-ը։ Պարզվում է, որ պատճառը տղամարդու ենթագիտակցությունն է, որով նա ընտրում է այն կնոջը, ով ունակ է առողջ սերունդ տալ։ Իսկ երկար մազերը ամուր առողջության խորհրդանիշ են համարվում նրանց մոտ։ Դրա հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ երկարամազ աղջիկները տղամարդկանց համար ավելի սեքսուալ են եւ գրավիչ։


 News.am

Բաժին: Հասարակություն | Դիտումներ: 920 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar