Երկարակեցության կենսահեղուկ - 10 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » Երկարակեցության կենսահեղուկ
15:51
Երկարակեցության կենսահեղուկ

Հնագույն այս միջոցն օրգանիզմը մաքրում է ճարպային եւ կրային կուտակումներից, կտրուկ լավացնում է նյութափոխանակությունն օրգանիզմում, որի արդյունքում անոթները դառնում են էլաստիկ։ Այն կարող է կանխել սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, սկլերոզը, կաթվածը, զանազան ուռուցքների առաջացումը։ Նաեւ որոշակիորեն վերականգնվում է տեսողությունը։ Ճշգրիտ կիրառման դեպքում օրգանիզմը երիտասարդանում է։ 350 գրամ սխտորը լավ լվանալ եւ մաքրել, մանր կտրտել եւ ճզմել փայտե գդալով։ Ճզմվածքից վերցնել 200 գրամ՝ ավելի լավ է ամանի տակի մասից՝ սխտորահյութի հետ միասին, լցնել ապակե տարայի մեջ եւ ավելացնել 200 գրամ 96 տոկոսանոց սպիրտ։ Լավ փակել եւ 10 օր պահել մութ, զով տեղում։ Այնուհետեւ զանգվածը խիտ գործված կտորով քամել եւ 2—3 օրից հետո օգտագործել։ Պետք է ընդունել ուտելուց 15—20 րոպե առաջ՝ 1/4 բաժակ սառը կաթի մեջ՝ սկսելով մեկ կաթիլից՝ ամեն անգամ ավելացնելով կաթիլների թիվը՝ հասցնելով 15–ի, ապա կրկին նվազեցնել։ Այնուհետեւ՝ մինչեւ զանգվածի վերջանալը, կարելի է ընդունել 15 կաթիլից՝ մինչեւ վերջանա։ Կուրսը կարելի է կրկնել ոչ շուտ, քան մեկ տարի հետո։

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 998 | Ավելացրեց: mkrtchyan | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar