Շնորհավորում եմ ` դրսում գարուն է - 16 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Շնորհավորում եմ ` դրսում գարուն է
16:31
Շնորհավորում եմ ` դրսում գարուն է

Շնորհավորում եմ `  դրսում գարուն է:

Լռել եմ, չեմ գրել երկար ժամանակ, ինձ համար կարծես հավերժություն: Լռել եմ, բայց անդադար մտածել, վերլուծել, ապրել եմ:
 Տարօրինակ բան է ճակատագիրը, վերցրեց ու մի հարթությունից շպրտեց մի այլ հարթություն`  որտեղ ցավերս ամոքելով սկսեցի հարմարվել եւ հարմարեցնել այդ հարթությանը ինքս ինձ:


Ինձ հետ սերն էր: Նա հավերժ է, եթե թողել է արմատներ, նա հավատարիմ է:  Սերը, ինչպես ծաղկած գարունը, ոչինչ չի պահանջում, նա կիսվում է զոհաբերում, տրամադրում. ծաղկում է անպաշտպանվածությունում: Ինձ հետ երջանկությունն էր. իմ ներսի դասավորվածությունը անկախ որեւիցե արտաքին պայմաններից: Նա պարզապես կա, որովհետեւ երջանկությունը մարդն է  եւ երջանկությունը այնտեղ է, որտեղ կան ՄԱՐԴԻԿ: Ինձ հետ մենակությունն էր շրջապատված ձեզանով, սիրով, անտարբերությամբ, երջանկությամբ, ընկերներով: Ես սովորեցի միայնակությանը: Գարունն էլ այդքան շրջապատված, սիրված իր զարթոնքը միայնակ է ապրում:


Ինձ հետ փաստն էր` նա գարնան հետ ոչ մի կապ չունի: Ինձ հետ ճշմարտությունն էր, որը հաշվի չի նստում տարիքի, ցանկությունների, երազանքների, սպասելիքների հետ: Մենք չունենք այլ տարբերակներ իրականությունը ճանաչելու, քան սեփական ուղեղով եւ զգայարաններով: Կյանքը, ինչպես եւ գարունը, իդեալական չէ, որովհետեւ շարունակվում է փոփոխվել:


Այս լռության մեջ `շրջապատված աղմուկով, բարի խոսքերով, երաժշտությամբ, լացով, ծիծաղով, անտարբերությամբ, բարությամբ, բարությամբ ու էլի բարությամբ հասկանում եմ ` կյանքը ծաղկում է վտանգի մեջ ` ինչպես գարունը, անկախ ժամանակի, ջերմաստրճանի, սիրո: Շնորհավորում եմ `  դրսում գարուն է:

Դիտումներ: 968 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar