Երջանկության բաղադրատոմսը - 26 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 26 » Երջանկության բաղադրատոմսը
17:06
Երջանկության բաղադրատոմսը

Մոտ մեկ տարի առաջ Լոնդոնում կազմավորվել է «Երջանկության շարժումը» (actionforhappiness.org)։ Շարժման ներկայացուցիչներից մեկ՝ պրոֆեսոր Ռիչարդ Լեյարդն, ասել է. «Չնայած տպավորիչ նյութական առաջընթացին, որը գրանցվել է ինդուստրիալ աշխարհում վերջին 5 տասնամյակում, մարդիկ ավելի երջանիկ չեն դարձել, ընդհակառակը, նրանց մոտ ավելի շատ հոգսեր և հիասթափություններ են ավելացել։ Շարժման նպատակն է փոխել այդ անառողջ իրավիճակը»։Շարժման ինտերնետային կայքում կարելի է երջանկության, ոգեշնչման մասին փաստեր, նյութեր, տեսանյութեր, նորություններ գտնել։ 10 հիմնական օրենքները, որոնց հետևում է շարժումը, սրանք են.

1. երջանկությունը ոչ միայն վերցնելու, այլև տալու մեջ է. երբ մենք մեր ժամանակի ու ջանքերի մեծ մասը «տալիս ենք» ուրիշներին, նաև մեզ համար է դա օգտակար լինում,

2. ավելի շա՛տ շփվեք. շատ ծանոթներ ունեցող մարդիկ ավելի երջանիկ են, առողջ և ավելի երկար են ապրում,

3. ֆիզիկական վարժություննե՛ր կատարեք. մարմինն ու միտքը կապված են միմյանց հետ. վարժությունները մեզ ավելի առողջ են դարձնում և բարձացնում են տրամադրությունը,

4. ուշադրությո՛ւն դարձրեք շրջապատող աշխարհին. այն լի է հրաշքներով. դադարե՛ք մտածել անցյալի և անհանգստանալ ապագայի մասին, մտածե՛ք այսօրվա մասին,

5. անընդհատ նոր բա՛ն սովորեք. սա նոր գաղափարներ է տալիս, պահպանում է հետաքրքրասիրությունը և բարձրացնում է ինքնագնահատականը,

6. ձեր առջև նպատակնե՛ր դրեք և հասե՛ք դրանց. բոլորին մոտիվացիա է պետք. նպատակին հասնելը պետք է դժվարություններ պահանջի, բայց ամեն դեպքում լինի հասանելի,

7. ընդունե՛ք ձեր սխալները. բոլորն են ունենում սխալներ և ձախողումներ, հենց դրանց նկատմամբ մեր վերաբերմունքն է մեծ ազդեցություն թողնում մեր կյանքի վրա. արագ վերականգնվելը, դասեր քաղելն ու առաջ շարժվելը կարևորագույն ունակություններ են,

8. ավելի շատ լավատեսություն. կենտրոնացե՛ք երջանիկ պահերի և զգացողությունների վրա, սովորե՛ք լավատես լինել,

9. ընդունե՛ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք. կատարյալ մարդիկ չկան,

10. ինչ-որ մեծ բանի մա՛ս եղեք. կարևոր աշխատանք կատարեք, օգնե՛ք մարդկանց դժվար որոշումներ կայացնելիս, որևէ ակումբի՛, շարժմա՛ն, կազմակերպությա՛ն անդամագրվեք։

«Երջանկության շարժմանը» մեծ կարևորություն են սկսել տալ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է. «Մենք ապրում ենք ոչ միայն փողի համար, պետք է արդեն կենտրոնանալ ոչ միայն ՀՆԱ-ի, այլև համախառն բարեկեցության վրա»։ Իսկ Ֆրանսիայի նախագահն էլ հայտարարել է, թե պատրաստ է երջանկությունն ու լավ ինքնազգացողությունը մտցնել իր երկրի տնտեսական զարգացման ցուցանիշների ցանկում։


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 810 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.4/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar