Երիտասարդներն ու «Օդնո»-ն - 9 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » Երիտասարդներն ու «Օդնո»-ն
14:15
Երիտասարդներն ու «Օդնո»-ն

«Օդնո» ասվածը կարծում եմ բոլորին էլ հայտնի է: Դա նույն www.odnoklassniki.ru (հայկական տարբերակով «համադասարանցիներ») սոցիալական կայքի կարճ և բոլորի կողմից ընդունված տարբերակն է: Մի կայք, որն արդեն վեց տարի շարունակ դարձել է մեր հայ երիտասարդների սիրելի «ընկերն» ու «բարեկամը»: Տարիների ընթացքում երիտասարդների մոտեցումներն ու կարծիքները այդ կայքի վերաբերյալ անընդհատ փոփոխվել են: Մեջբերեմ մի քանի արտահայտություններ.

  • 2006թ.- «Վա՜յ բա չիմացար: Մեր հարևան Սյուզին հերիք չի գրանցվելա «Օդնո»-ում, մի հատ էլ նկարա գցել, որ տղաները տեսնեն ու գրեն»
  • 2007թ.- «Մեր դասարանի/կուրսի բոլոր տղաները գրանցված են, ես էլ հո տղա չեմ, որ գրանցվեմ»
  • 2008թ.- « Բայց լավ կայքա, ես էլ եմ գրանցվում»
  • 2009թ.- «Բա չիմացաք մեր հայոցի դասատուն էլ կա «Օդնո»-ում»
  • 2010թ.- «Պրոֆիլդ փակում ես ու վերջ, կարգին կայքա»
  • 2011թ.- «Ապուշ կայքա, ֆեյսբուքնա լավը, ես գրանցվել եմ ֆեյսբուքում»
  • 2012թ.- «Աաա՜, էս ֆեյսբուքից բան չեմ հասկանում, ավելի լավա մտնեմ «Օդնո».»

Ուղղակի ցանկանում եմ հասկանալ, թե ինչո՞վ է այդքան յուրահատուկ «Օդնո»-ն, որ մերոնք այն այդքան շատ են սիրում: Չնայած այն ոտքից գլուխ յուրահատուկ է: Օրինակ՝
 
  • միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել «Լոմկա Տխուրյան» անունով օգտվողի,
  • միայն «Օդնո»-ում կարող ես հանդիպել «ստատուս չկա», «ստատուսը հանգստանումա», կամ «փնտրում ես լավ ստատուս հարցրու տատուս» ստատուսներ
  • միայն «Օդնո»-ում կարող ես աղջիկ լինելով աղջիկ «կպցնել»
  • միայն «Օդնո»-ում կարող ես քաղաքի փոխարեն տեսնել «ջնջի կիմանաս», կամ «քո սրտոմ» արտահայտությունները
  • միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել 100 տարեկան երիտասարդ աղջիկների ու տղաների
  • միայն «Օդնո»-ում կարող ես գտնել ձեր հարևան Լուսիկի կատարմամբ երգ


Թերևս սրանք են այն պատճառները, որի համար էլ մեր երիտասարդները սիրում են այդ կայքը, բայց նաև չպետք է մոռանան մի բան. «Ավելի լավ է կարդալ 1 գիրք, քան 100 ստատուս»: 
 
Ամենավերջում էլ հավելեմ, որ ես «Օդնո»-ում չկամ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1103 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 4.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 7
avatar
1 ArmFun • 19:28, 09.07.2012
9 9 9 9 9 9
avatar
2 Edgar • 20:00, 09.07.2012
Բայց տենց պետք չի ասել, որովհետև հայաստանում ամենաայցելվող կայքը Facebook-նա:
avatar
3 AnnaRM • 20:42, 09.07.2012
hastat...shaaaat chishtaaaa 6 6 6 6 9 9 9 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10 10
avatar
4 SAMMESSI • 01:05, 10.07.2012
FACEBOOKIC EN KOXM SAYT CHKA,,ODNON PRIMITIVA DRA HAMARAEL SHATER@ ODNOYUM EN ISK FACEBOK@ MI QICH AVELI LURJA
avatar
5 fsssssssssssssss • 12:59, 10.07.2012
xd xd xd xd xd xd
avatar
6 qiso97@mailru • 18:36, 12.07.2012
9 9 9 9 9 9 9 9 9 9 9
avatar
7 ASHUSH • 21:09, 12.07.2012
lavn er 9 9 ,bayc asem,vor Hayastanum kan mardik , voronc mot hl@ 2006 tivna
ComForm">
avatar